Պաշտոնապես թողարկվել է նոր AirPods 2

Apple-ը թողարկել է նոր և թարմացված AirPods 2 անլար ականջակալ, որն ունի ավելի դիմացկուն մարտկոց, սմարթ Siri օգնական և ընտրովի անլար լիցքավորման պատյան։

Այն արտաքնապես նման է նախորդ AirPods-ին, սակայն հիմնական փոփոխությունները նրա ներսում են։

Նոր ականջակալն ունի H1 չիպ, մարտկոցի և կապ հաստատելու բարելավումներ։ Ըստ Apple-ի՝ նոր ականջակալով հնարավոր կլինի խոսել նախորդից 50 տոկոսով ավելի երկար, իսկ նախորդով հնարավոր էր խոսել 5 ժամ։

Հաջորդ կարևոր բարելավումը  "Hey Siri"-ին է, որով կարելի է կանչել Siri-ին և անել ամեն ինչ առանց սմարթֆոնին դիպչելու։

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Այն վաճառքի կհանվի այսօրվանից և կարժենա 159 դոլար սովորական լիցքավորման պատյանով և 199 դոլար՝ անլար լիցքավորման պատյանով։ Պատյանն առանձին արժե 79 դոլար և կարող է ունենալ անձնական փորագրություն։ Այն համատեղելի է նաև առաջին սերնդի AirPods 2-ի հետ։

20.03.2019

Accessories, AirPods