Ներկայացվել է կատարելագործված Xiaomi Mi Band 4

Xiaomi-ն ներկայացրել է Mi Band 4 սմարթ թևնոցը։ Այն ստացել է 0.95 դյույմանոց գունավոր AMOLED էկրան, ջրակայուն դիզայն (մինչև 50 մետր), արհեստական բանականությամբ Xiaomi Xiao ձայնային օգնական, սրտի աշխատանքի չափիչ, քնին հետևելու, ծանուցումներ ստանալու, քայլերը հաշվելու, երկար նստելու մասին հիշեցնելու գործառույթներ, smart home ինտեգրացիա։

Black Xiaomi Mi Band 4 with a red strap on a white background.

 

 

Թևնոցն ունի 125 մԱ/ժ մարտկոց, որով կարող է մոտ 20 օր աշխատել։ Այն ունի նաև NFC մոդուլ, որով հնարավոր է վճարումներ կատարել AliPay-ով և WeChat Pay-ով:

 

 

Թևնոցի արժեքը սկսվում է մոտ 24 դոլարից և թողարկվելու է 2 տարբերակով՝ NFC մոդուլով և առանց դրա։ Վաճառքը հունիսի 16-ից կսկսվի Չինաստանում, իսկ մնացած երկրների մասին դեռևս կխոսվի։

 

 

12.06.2019

Accessories