Կատարելագործված AirPods 2։ Ինչպիսի՞ն կլինի այն

Վերլուծաբան Մինգ Չի Կուոն հայտնել է, որ Apple AirPods 2-ի թողարկումը սպասվում է 2019թ. առաջին կեսին։ Նա բավական վստահելի աղբյուր է և միշտ հանդես է գալիս ճշգրիտ կանխատեսումներով։ Եվ ահա տարբեր աղբյուրներ ներկայացրել են, թե ինչպիսին կլինի նոր սերնդի AirPods ականջակալը։

 

Գինը

Ըստ Bloomberg-ի՝ նոր ականջակալը կլինի ավելի թանկարժեք, քան նախորդ 159 դոլարանոցը։ Հնարավոր է՝ Apple-ն առաջարկի տարբեր արժեքների ականջակալներ, սակայն դեռ հայտի չէ, թե որքանով է դա ճիշտ։

 

Արտաքին տեսքը

Ըստ շշուկների՝ նոր ականջակալն արտաքնապես չի տարբերվի հնից, սակայն AirPods 2-ը կարող է թույլ տալ կանչել Siri-ին՝ ասելով ‘Hey Siri’ և նրա միջոցով կատարել զանգեր և այլն։

Այն կարող է ունենալ անլար լիցքավորում

Երբ Apple-ը խոսեց անլար լիցքավորման AirPower-ի մասին, նկարում պատկերված էր AirPods ականջակալ, և ենթադրվում է, որ նոր մոդելը կունենա այդ հնարավորությունը։

 

Ականջակալը կարող է լինել ջրակայուն

Քանի որ շատ հեշտ է ականջակալը պատահաբար գցել և այն էլ ջրի մեջ, հնարավոր է, որ նորը լինի ջրակայուն։

 

Այն կարող է ունենալ դրսի աղմուկը խլացնող գործառույթ

Bloomberg-ը հայտնում է, որ նոր ականջակալը կարող է ունենալ այս կարևոր գործառույթը, որը կօգնի կենտրոնանալ, վայելել երաժշտություն և հանգստանալ։

 

Նոր մոդելը կարող է ունենալ առողջությանը հետևելու սենսորներ

Նույն աղբյուրը հայտնում է, որ նոր ականջակալը կարող է ունենալ ավելի կատարելագործված գործառույթներ, որոնք կօգնեն հետևել կատարած քայլերին, սրտի աշխատանքին և այլն։

Դե ինչ, սպասենք և տեսնենք, թե նոր ականջակալը որքանով կարդարացնի մեր սպասելիքները։

09.03.2019

Accessories, AirPods