Ի՞նչ է սմարթ մատանին և ինչու՞ արժե ունենալ այն

Սմարթ մատանիները դեռևս այնքան էլ մեծ տարածում չունեն, սակայն նրանք կարող են բավական պրակտիկ ու օգտակար լինել։

Սմարթ մատանին սովորական մատանի է, որի մեջ ներկառուցված են սմարթ գործառույթներ, չիպ կամ սենսորներ։

Նրանք մեծամասամբ կարող են Bluetooth-ով միանալ սմարթֆոնին, սակայն կան տարբեր տեսակի մատանիներ և հնարավոր է, որ նրանք չունենան նման գործառույթ։

Նրանք հետևում են օգտատիրոջ քնին, սրտի աշխատանքին, քայլերին։

Սմարթ մատանիները հիանալի են նաև այն հարցում, որ բոլոր զանգերն ու ծանուցումները կկարողանաք ստանալ մատանիով, և կարիք չի լինի սմարթֆոնը միշտ ձեռքում պահել։

Քանի որ այն չունի էկրան, կարիք չի լինի հաճախ լիցքավորել այն, օրինակ՝ մեկ լիցքավորումով հնարավոր կլինի մոտ հինգ օր օգտվել նրանից։

Նրանք նախատեսված են  24/7 օգտագործման համար և նախագծված են այնպես, որ անհարմարություն չպատճառեն ձեզ։ Սակայն հնարավոր է, որ նրանք մի փոքր մեծ լինեն սովորական մատանուց, որպեսզի կարողանան իրականցնել սմարթ գործառույթներ։

Սակայն սմարթ մատանիներն այնքան էլ էժան հաճույք չեն։ Օրինակ՝ The Motiv Ring-ի արժեքը սկսվում է 199.99 դոլարից, իսկ Oura Ring-ինը՝ 352։

Այնուամենայնիվ, տեղական շուկայում նրանք դեռ տարածում չունեն, և եթե հետաքրքրված եք, ապա կարող եք պատվիրել առցանց և փնտրել շատ ավելի էժան տարբերակ, օրինակ, AliExpress-ից։ Սակայն չմոռանաք ընտրել այնպիսի մատանի, որն ալերգիա չի առաջացնում և այնքան էլ խոշոր չէ։

08.04.2019

Acc