Ի՞նչ է սմարթ դրամապանակը և ինչու՞ արժե ունենալ

Երբևէ լսե՞լ եք սմարթ դրամապանակների մասին։ Նրանք դասական դրամապանակների ժամանակակից տարբերակն են՝ հագեցած էլեկտրոնիկայով, որը կպաշտպանի ձեզ վտանգներից։ Ինչպե՞ս են նրանք աշխատում և ինչու՞ է անհրաժեշտ ունենալ նրանից։

 

Դուք չեք կորցնի ձեր դրամապանակը

 

Սովորաբար սմարթ դրամապանակները տեղանքը ցույց տվող ծրագրով կապված են սմարթֆոնի հավելվածին։ Երբ դրամապանակը մոռանաք կամ կորցնեք, կստանաք ծանուցում, որ այն մոտակայքում չէ։

 

Այն միշտ հեշտությամբ կգտնեք

 

Եթե դուք ցրված ու մոռացկոտ եք, ապա ձեզ հաստատ սմարթ դրամապանակ է պետք։ Դուք կարող եք զանգել նրան և լսել ձայն, որը կհուշի ձեզ նրա գտնվելու վայրը։

 

Նրանք ապահով են

 

Խելացի դրամապանակները թույլ չեն տալիս սկանավորել պլաստիկ քարտերը՝ շնորհիվ հատուկ պաշտպանիչ պատյանի։

Kickstarter Woolet Smart Wallet - smart, slim, hand-crafted wallet

 

Ամփոփելով կարող ենք ասել, որ սմարթ դրամապանակների գլխավոր առավելությունը ծայրահեղ ապահովությունն ու հեշտ հասանելիությունն է։ Նման դրամապանակներ կարող եք օնլայն պատվիրել կամ հարցնել խանութներում։

24.06.2019

Accessories