Թողարկվել է բյուջետային Galaxy Watch Active ժամացույցը

Ինչպես արդեն տեղեկացանք՝ երեկ Samsung-ը հանդես է եկել տեխնիկայի մի ամբողջ փաթեթով՝ այդ թվում թողարկելով Galaxy Watch Active-ը։

Սմարթ ժամացույցը թեթև է և ամուր, իսկ հատուկ հավելվածներով կարող եք կառավարել քունն ու սթրեսը։ Այն հիանալի օգնական է նաև ֆիթնեսով զբաղվողների համար։

Gorilla Glass պաշտպանության շնորհիվ ժամացույցի էկրանը զերծ կլինի խազերից և վնասվածքներից, իսկ շղթան կարող եք պարբերաբար փոփոխել։ Այն ասես փոքրիկ սմարթֆոն լինի, որով բաց չեք թողնի ոչ մի կարևոր զանգ ու հաղորդագրություն։

Սարքը կարող է կապվել  թե’ iOS, և թե’ Android սմարթֆոններին։

Այն հասանելի կլինի մարտի 8-ից և կարժենա $199.99։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում՝ ավելի շատ տեղեկացված լինելու համար։

21.02.2019

Samsung , Galaxy, Accessories, Watch