Rolls-Royce Dawn-ը «վերակենդանացել» է

Բրիտանական Eadon Green ընկերությունը Ժնևի միջազգային ավտոցուցահանդեսում  ներկայացրել է չորս տեղանոց ZRR կուպեն, որը ոգեշնճված է 20-րդ դարի 30-ականներից և ունի ռետրո ոճ։

Մեքենան ունի Rolls-Royce Dawn կաբրիոլետի հիմք՝ լուսարձակները, դռներն ու անիվները միանման են, սակայն տեխնիկապես նրանք նույնպես չեն տարբերվում։ ZRR-ն ունի 6,6 լիտր ծավալով V12 շարժիչ՝ 601 ձիաուժ հզորությամբ։

Երկու մեքենաներն էլ ունեն նույն առավելագույն արագությունը՝ 250 կմ/ժամ, սակայն ZRR-ը  100 կմ/ժամ արագությունը Rolls-Royce-ի համեմատ զարգացնում է 0.1 վայրկյան ավելի արագ՝ 4,8 վայրկյանում։

11.03.2019

Ավտոաշխարհ