Mercedes-ը ներկայացրել է առաջին էլեկտրական ֆուրգոնը

Աշխարհի առաջատար ավտոարտադրողներից մեկը՝ Mercedes-Benz-ը, ներկայացրել է էլեկտրական ֆորգոն, որն ունի 200 ձիաուժ հզորություն։ Ընկերությունը պատրաստվում է շարունակել էլեկտրական կոնցեպտներ ներկայացնելու պրակտիկան։

EQV ֆուրգոնը կարող է ամբողջական լիցքավորմամբ անցնել 249 մղոն ճանապարհ՝ շնորհիվ 100կվտ/ժամ մարտկոցի, որը զբաղեցնում է ֆուրգոնի հատակի ողջ մակերեսը։

Մեքենայի դիզայնում առկա են շքեղության փոքրիկ էլեմենտներ, սրահի կաշին սևի և մուգ կապույտի համադրությամբ է, ինչպես նաև առկա են վարդագուն-ոսկեգույն մետաղական տարրեր։

05.03.2019

Ավտոաշխարհ