Lamborghini-ն ներկայացրել է Huracán Evo Spyder գերհզոր մեքենան

Լյուքս դասի մեքենաներ արտադրող իտալական Lamborghini բրենդը ներկայացրել է Huracán Evo Spyder գերհզոր մեքենան, որի շնորհանդեսը պաշտոնապես կկայանա Ժնևի միջազգային ավտոցուցահանդեսին։

Մեքենան հանդիսանում է ավելի վաղ ներկայացված 2020 Huracán EVO-ի բաց տանիքով տարբերակը, որը բացվում և փակվում է ընդամենը 17 վայրկյանում։ Դե իսկ տեխնիկական բնութագիրը հետևյալն է՝ 5,2 լ աշխատանքային ծավալ, 630 ձիաուժ հզորություն և V10 շարժիչ, որն առավելագույնը զարգացնում է 325 կմ/ժ արագություն:

Մեքենան վաճառքում կլինի գարնանը և կարժենա 287 400 դոլար։

 

02.03.2019

Ավտոաշխարհ