Hyundai-ն ներկայացրել է մեքենայի սմարթ բանալի

Hyundai Motor Group ընկերությունը ներկայացրել է սմարթ բանալի, որը մեքենայի դուռը կբացի հավելվածի օգնությամբ։ Պարզապես պետք է հավելվածը բեռնել սմարթֆոնում և գրանցել անձնական տվյալները։ Այստեղ հնարավոր կլինի գրանցել մինչև 4 օգտատիրոջ տվյալ։ Դրանից հետո պետք է բանալին մոտեցնել մեքենային, և դուռը կբացվի, իսկ հետո կարող եք սմարթֆոնով կարգավորել նստատեղերը, հայելիները, ղեկն ու անիվները։ Բանալին գործում է նաև Kia մեքենաների հետ։

Բանալու սեփականտերը կարող է սահմանափակել մյուս օգտատերերի հնարավորությունները։
 

07.03.2019

Ավտոաշխարհ