35,000 դոլարանոց Tesla Model 3-ն արդեն կարելի է պատվիրել օնլայն

Tesla Alaska Testing Facility

Երկար սպասված Tesla Model 3-ն արդեն հասանելի է օնլայն հարթակում և արժե 35,000 դոլար։ Այն ունի մեկ էլեկտրական շարժիչ և  ստանդարտ ինտերիեր՝ տաքացվող և կտորից նստատեղերով, որոնք կառավարվում են ձեռքով։

Մեքենան հիմնականում հասանելի է սև գույնով, իսկ պրեմիում գույն ստանալու համար կպահանջվի ամենաքիչը 1,500 դոլար։

Հետաքրքիր է, որ կարելի է ավելի կատարելագործել մեքենայի ինտերիերը՝ վճարելով հավելյալ 2,000 դոլար և որքան շատ վճարեք, այնքան մեքենան կկատարելագործվի բոլոր առումներով՝ անգամ մղոնների քանակով։ Հիշեցնենք, որ սկզբնական տարբերակում այն 220 մղոն է։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում՝ ավելի շատ տեղեկացված լինելու համար։

01.03.2019

Ավտոաշխարհ