YouTube-յան ալիքներ, որոնք կօգնեն սովորել անգլերեն

Ինչպես գիտենք, techradar.am կայքում կա «Անգլերենի ակումբ» բաժին, որտեղ կարող եք սովորել անգլերենի քերականությունը։ Սակայն լեզվին լավ տիրապետելու համար կարևոր է նաև տիրապետել նրա հնչյունաբանությանը, սովորել ճիշտ խոսել և զարգացնել լսողական հմտությունները։ Այդ նպատակով ձեզ ենք ներկայացնում YouTube-յան ալիքներ, որոնք կօգնենք լրացնել ձեր ստացած տեսական գիտելիքները։

 

Speak English with MisterDuncan

 

Այստեղ դասերը սովորեցնում է պարոն Դունկանը, որը բավական փորձառու մասնագետ է և ամեն թեմա հետքրքրացնում է իր հումորներով։

 

BBC Learning English

 

Սա BBC-ի պաշտոնական EFL ալիքն է, առկա են լեզվի տարբեր մակարդակներ, քերականության ու բառապաշարի դասընթացներ։

 

VOA Learn English

 

Սա հայտնի Ամերիկայի ձայնի ալիքն է, որտեղ կարող եք սովորել անգլերեն ասես լսում եք որևէ լրատվական նյութ։ Սակայն, իհարկե, այն ներկայացվում է փորձառու մասնագետների կողմից։

 

Rachel’s English

 

Եթե ցանկանում եք մեծապես բարելավել ձեր արտասանությունն, ապա այս ալիքն ամբողջովին դրան է նվիրված ամերիկյան ակցենտով։

 

Easy English

 

Այստեղ 3-5 րոպեանոց հոլովակների օգնությամբ կլսեք բրիտանական անգլերենով հարցազրույցներ, որտեղ մարդիկ խոսում են առօրյա խոսակցական լեզվով։ Մեծապես կբարելավեք ձեր լսողական հմտությունները։

 

Real English

 

Այստեղ կրկին հարցազրույցներ են, սակայն ամերիկյան անգլերենով։ Կստանաք նաև տարբեր առաջադրանքներ։

 

Business English Pod

 

Այտեղ կսովորեք բիզնես անգլերեն, որը ձեզ հատկապես պետք կգա աշխատավայրում։

 

21.05.2019

Անգլերեն