Would Rather և Had Better. ո՞րն է տարբերությունը

Would rather-ն օգտագործվում է այն ժամանակ, երբ ցույց է տրվում նախապատվություն։ Նրանից հետո չի օգտագործվում to։ Օրինակ՝

 

I would rather stay at home than go to a movie.

Ավելի լավ է մնամ տանը, քան կինո գնամ։

Այսինքն՝ ես նախընտրում տանը մնալը։

 

Կրճատ ձևեր - I'd, He'd, She'd, We'd, You'd, They'd

 

She'd rather stay with me than go out with you.

Նա նախընտրում է մնալ ինձ հետ, քան դուրս գալ քեզ հետ։

 

Had Better

 

Had Better-ն օգտագործվում է այլոց խորհուրդ տալու համար։ Նրա իմաստը նման է should-ի իմաստին՝ պետք է։ Այն ցույց է տալիս խորհուրդ կամ նախազգուշացում։

 

You had better watch your steps.

Ավելի լավ է հետևես քո քայլերին։

 

She had better listen to you.

Նա լավ կանի լսի քեզ։

 

Կրճատ ձևեր-I'd better, You'd better... Նրանից հետո ևս չի օգտագործվում to։

 

I would rather drive than go by bus.

Ավելի լավ է վարեմ, քան ավտոբուսով գնամ։

 

I'd better leave before it gets dark.

Ավելի լավ է գնամ քանի չի մթնել։

 

He had better quit smoking.

Նա ավելի լավ է թողնի ծխելը։

16.05.2019

Անգլերեն