Trip, travel և journey. ո՞րն է տարբերությունը

Trip, travel և journey. այս երեք գոյականները հաճախ են մարդիկ շփոթում։ Եկեք պարզենք, թե որոնք են նրանց տարբերությունները։

 

Trip (գոյական)

 

Կարճ ժամանակով մի վայր գնալը և վերադառնալը։

Սովորաբար trip-ի հետ օգտագործվում են “take” և “go on” բայերը։

We took a five-day trip to the Amazon.

Մենք հինգ օրով գնացել էինք Ամազոն։

 

I went on business trips to Switzerland and Germany last month.

Անցած ամիս ես գործնական ճամփորդության էի գնացել Շվեյցարիա և Գերմանիա։

 

A round-trip ticket - գնալու և վերադարձի տոմս։

A one-way ticket - տոմս մեկ ուղղությամբ։

 

Travel (բայ)

 

Գնալ որևէ վայր (ընդհանրապես)։

I really like to travel.

Ես իսկապես սիրում եմ ճամփորդել։

 

Travel (գոյական) օգտագործվում է առհասարակ նկարագրելու ճամփորդելու գործողությունը։

Travel in that region of the country is dangerous.

Երկրի տվյալ շրջան ճամփորդելը վտանգավոր է։

 

Journey (գոյական)

 

Մեկ ճամփորդություն մեկ վայրից մյուսը, որը սովորաբար երկար է տևում։

The journey takes 3 hours by plane or 28 hours by bus.

Ճամփորդությունը 3 ժամ է տևում ինքնաթիռով և 28 ժամ՝ ավտոբուսով։

 

Journey բառն օգտագործվում է նաև փոխաբերական իմաստով՝ ցույց տալու առաջընթաց։

My uncle is an alcoholic, but he’s beginning the journey of recovery.

Իմ քեռին հարբեցող է, սակայն նա սկսում է վերականգնման գործընթացը։

26.07.2019

Անգլերեն