'Some' և 'any'. ո՞րն է տարբերությունը

Ո՞րն է some-ի և any-ի միջև տարբերությունը, երբ երկուսն էլ թարգմանվում են «մի քիչ»։

 

“Some”-ն օգտագործվում է դրական պնդումներում, իսկ “Any”-ն՝ հարցական ու ժխտական։ Օրինակ՝

I want some bread

I don’t want any bread.

Do we have any bread in the house?

 

Ես մի քիչ հաց եմ ուզում։

Ես ոչ մի հաց չեմ ուզում։

Հաց կա՞ տանը։

 

Բացառություններ

 

“Some”-ը կարող է օգտագործվել այն հարցերում, երբ որևէ մեկին ինչ-որ բան եք առաջարկում կամ ինչ-որ բան եք խնդրում։

Would you like some bread?

Մի փոքր հաց կցանկանա՞ք։

 

Can I have some extra ketchup for my fries, please?

Կարելի՞ է մի փոքր հավելյալ կետչուպ իմ ֆրիի համար։

 

“Some”-ն օգտագործվում է անհաշվելի գոյականների հետ, իսկ “Any”-ն՝ հոգնակի հաշվելի։

She wants some water. (water = uncountable noun)

Նա մի քիչ ջուր է ուզում։

 

He hasn’t received any e-mails yet. (e-mails = plural countable noun)

Նա դեռ որևէ էլ. նամակ չի ստացել։

25.06.2019

Անգլերեն