Simple Present ներկա ժամանակաձևի կազմությունն անգլերենում

Simple Present ժամանակաձևն անգլերենի ներկա ժամանակաձևերից մեկն է։ Այն օգտագործվում է նկարագրելու սովորություններ, անփոփոխ իրավիճակներ, համընդհանուր ճշմարտություն և ֆիքսված պայմանավորվածություններ։ Նրա կազմությունը շատ հեշտ է, պետք է օգտագործել դերանունը և բայի հիմնական ձևը՝ (I take, you take, we take, they take)։ Միայն երրորդ դեմք եզակին ստանում է -s վերջավորությունը (he takes, she takes)։

Օգտագործվում է՝

  • Արտահայտելու սովորություններ, անփոփոխ իրավիճակներ, համընդհանուր ճշմարտություն և ֆիքսված պայմանավորվածություններ, էմոցիաներ, ցանկություններ՝

I smoke (սովորություն); I work in London (անփոփոխ իրավիճակ); London is a large city (համընդհանուր ճշմարտություն),

 

  • Տալու ուղղություն և հրաման՝

You walk for two hundred meters, then you turn left.

Քայլեք երկու հարյուր մետր և թեքվեք ձախ։

 

  • Արտահայտելու ֆիքսված պայմանավորվածություն՝

Your exam starts at 09.00.

Քննությունը սկսվում է ժամը 09.00-ին։

 

  • Արտահայտելու ապառնի ժամանակ after, when, before, as soon as, until կապերից հետո՝

He'll give it to you when you come next Saturday.

Նա այն քեզ կտա, երբ գաս հաջորդ շաբաթ օրը։

 

ՀաստատականՀարցականԺխտական
I (ես) thinkDo I think?I do not think
You (դու) thinkDo you think?You do not think
He (նա տղայի համար )thinksDoes he think?He does not think
She (նա աղջկա համար) thinksDoes she think?She does not think
It (առարկաների համար) thinksDoes it think?It does not think
We (մենք) thinkDo we think?We do not think.
They (նրանք) thinkDo they think?They do not think.

 

Ուշադիր եղեք երրորդ դեմք եզակի թվին

 

  • Երրորդ դեմք եզակի թիվը միշտ ավարտվում է -s-ով՝ he wants, she needs, he gives, she thinks։

He wants ice cream. Does he want strawberry? He does not want vanilla.

 

  • Հարցականն ու ժխտականը կազմվում են DOES-ով՝ He wants ice cream. Does he want strawberry? He does not want vanilla։
  • -y-ով ավարտվող բայերը երրորդ դեմք եզակի թվում ստանում են -ies վերջավորությունը՝fly --> flies, cry --> cries։ Բացառություն է այն դեպքը, երբ -y-ից առաջ ձայնավոր է լինում՝ play --> plays, pray --> prays։
  • -ss, -x, -sh, -ch-ով ավարտվող բառերի դեպքում ավելանում է -es վերջավորությունը՝ he passes, she catches, he fixes, it pushes։

 

Ինչպես տեսանք՝ մնացած դեմքերում հարցականը կազմվում է do-ով, որը գալիս է առաջ՝ do I think, իսկ ժխտականը do not-ով կամ don’t-ով ՝ I do not think, որը պահպանում է իր դիրքը։

09.05.2019

Անգլերեն