Simple Future ապառնի ժամանակաձևի կազմությունն անգլերենում

Simple Future ժամանակաձևը ցույց է տալիս ապառնի ժամանակ և արտահայտում է որոշակիություն։

Այս ժամանակաձևն օգտագործում է՝

 

  • Կանխատեսելու ապագա գործողություն՝

It will rain tomorrow. Վաղը կանձրևի։

 

  • Ես կամ մենքի դեպքում արտահայտելու հանկարծակի որոշում՝

I'll pay for the tickets by credit card. Ես տոմսերի համար կվճարեմ քարտով։

 

  • Արտահատելու պատրաստակամություն՝

He'll carry your bag for you. Նա կտանի ձեր պայուսակը։

 

  • I և "shall"-ի օգնությամբ անելու առաջարկ՝

Shall I open the window? Բացե՞մ պատուհանը։

 

  • We և "shall"-ի օգնությամբ արտահայտելու որևէ առաջարկություն՝

Shall we go to the cinema tonight? Այսօր երեկոյան գնա՞նք կինո։

 

  • I և "shall"-ի օգնությամբ հարցնելու խորհուրդ՝

What shall I tell the boss about this money? Ի՞նչ եմ ասելու ղեկավարին այս գումարի մասին։

 

  • You-ի հետ տալու հրաման՝

You will do exactly as I say. Կանեք այնպես, ինչպես ես եմ ասում։

 

  • Հարցականի դեպքում you-ով անելու հրավեր կամ առաջարկություն՝

Will you come to the dance with me? Կգա՞ս ինձ հետ պարելու։
Will you marry me? Կամուսնանա՞ս ինձ հետ։

 

Ժամանակակից անգլերենում այս ժամանակաձևը կազմվում է will-ով, իսկ shall-ը հնացած ձև է։ Վերջինս միայն օգտագործվում է առաջարկ կամ առաջարկություն անելու, խորհուրդ հարցնելու համար։ Բոլոր դեմքերի համար այժմ օգտագործվում է միայն will-ը։

 

Simple future ժամանակաձևը բաղկացած է երկու մասից՝ will / shall + անորոշ բայ առանց to-ի՝

   
Հաստատական
Iwillgo
Ishallgo
Ժխտական
Theywill notsee
Theywon'tsee
Հարցական
Willsheask?
Հարցական ժխտական
Won'ttheytry?

 

Կրճատ ձևեր

 

I will = I'll

We will = we'll

You will = you'll

He will = he'll

She will = she'll

They will = they'll

Will not = won't

 

Ինչպես տեսնում ենք՝ բոլոր դեմքերում այս ժամանակաձևի հաստատականը կազմվում է նույն եղանակով, հարցակում will-ը գալիս է առաջ, իսկ ժխտականում այն մնում է իր տեղում  և ավելանում է not մասնիկը։

13.05.2019

Անգլերեն