Of և From. ո՞րն է տարբերությունը

Հաճախ of և from-ը մարդիկ շփոթում են և չգիտեն՝ որ դեպքում որն օգտագործել։ Եկեք պարզանեք հիմա։

 

Of

 

Պատկանելություն

Of-ը հիմնականում ցույց է տալիս պատկանելություն։ 

The color of the house is red.

Տան գույնը կարմիր է։

 

Սակայն երբեմն 'of'-ի փոխարեն կարելի է օգտագործել  's' ։

The house's color is red.

 

Of -ը նաև օգտագործվում է հատուկ արտահայտություններում՝ all of, both of, one of և այլն։

One of the most difficult subjects for me is math.

Ինձ համար ամենաբարդ առարկաներից մեկը մաթեմատիկան է։

 

From

 

From-ը հիմնականում ցույց է տալիս ծագում։ 

Jack comes from Portland.

Ջեքը Պորտլենդից է։

 

From-ը նաև կարող է օգտագործվել 'to' և 'until'-ի հետ՝ ցույց տալով սկիզբ և ավարտ։ Հիմնականում 'to'-ն արտահայտում է անցյալ, իսկ 'until'-ը՝ ապառնի ժամանակ։

We are meeting in Chicago from Monday until Thursday.

I played tennis from two to four in the afternoon yesterday.

26.06.2019

Անգլերեն