Let / Make / Have / Get. Ո՞րն է տարբերությունը

Այստեղ կսովորենք, թե որն է  "let," "make," "have," և "get" պատճառական բայերի տարբերությունը։

 

Let

 

Կազմությունը

[let + անձ + բայ]

Այս կառույցը նշանակում է «թույլ տալ ինչ-որ մեկին ինչ-որ բան անել»։ Օգտագործվում է առանց ‘to’-ի։ Օրինակ՝

John let me drive his new car.

Ջոնը թույլ տվեց ինձ վարել իր նոր մեքենան

 

Make

 

Կազմությունը

[make + անձ + բայ]

Այս կառույցը նշանակում է «ստիպել ինչ-որ մեկին ինչ-որ բան անել»։ Օգտագործվում է առանց ‘to’-ի։ Օրինակ՝

My teacher made me apologize for what I had said.

Իմ ուսուցիչը ստիպեց ինձ ներողություն խնդրել ասածիս համար։

 

Have

 

Կազմությունը

[have + անձ + բայ]

Այս կառույցը նշանակում է «ինչ-որ մեկին տալ ինչ-որ բան անելու թույլտվություն կամ պատասխանատվություն»։ Օգտագործվում է առանց ‘to’-ի։ Օրինակ՝

Dr. Smith had his nurse take the patient's temperature.

Բժիշկ Սմիթը բուժքրոջը թույլատրեց (խնդրեց) չափել հիվադի ջերմությունը։

Please have your secretary fax me the information.

Խնդրում եմ քո քարտուղարին թույլատրել (խնդրել) ինձ ֆաքսով ուղարկել այդ տեղեկությունը։

 

Get

 

Կազմությունը

[get + անձ + to + բայ]

Այս կառույցը նշանակում է «համոզել ինչ-որ բան անել» կա «խաբել ինչ-որ մեկին, որ ինչ-որ բան անի»։ Օգտագործվում է ‘to’-ով։ Օրինակ՝

How can parents get their children to read more?

Ինչպե՞ս կարող են ծնողները երեխաներին համոզել ավելի շատ կարդալ։

The government TV commercials are trying to get people to stop smoking.

Կառավարության հեռուստագովազդները փորձում են մարդկանց համոզել դադարել ծխել։

 

Get vs. Have

 

Երբեմն "get someone to do something"-ն ու "have someone do something"-ն օգտագործվում են միմյանց փոխարեն, սակայն նրանք նույնը չեն։ Օրինակ՝

 

I got the mechanic to check my brakes.
Ես արհեստավորին համոզեցի ստուգել արգելակները (բայց նա սկզբում չէր ուզում)։

 

I had the mechanic check my brakes.
Ես արհեստավորին խնդրեցի ստուգել արգելակները։

27.05.2019

Անգլերեն