It's no use + (բայ-ing)

Ասելով  'it's no use', դուք նկատի ունեք, որ այն ինչ դուք կամ ինչ-որ մեկն անում է, անտեղի է, իմաստ չունի։ Օրինակ՝

 

"It's no use crying."

«Լաց լինելն անիմաստ է»։

 

"It's no use talking to her."

«Իմաստ չունի խոսել նրա հետ»։

 

"It's no use apologizing."

«Իմաստ չունի ներողություն խնդրել», «Ներողություն խնդրելն անտեղի է»։

 

"It's no use arguing about it."

«Դրա մասին վիճելն անիմաստ է»։

11.06.2019

Անգլերեն