I'm in/at/on. ո՞րն է տարբերությունը

I'm in/at/on-ը նկարագրում է ներկա պահին ձեր կողմից կատարվող գործողություն։

 

In-ը հիմնականում օգտագործվում է այն ժամանակ, երբ մուտք եք գործում որևէ ֆիզիկական տարածք, օրինակ, սենյակ կամ շենք։

 

  • "I'm in the shower."
  • "I'm in the lobby."
  • "I'm in a house."

 

At-ն օգտագործվում է այն ժամանակ, երբ ցանկանում եք բացատրել, թե որտեղ եք ներկա պահին գտնվում։ Այս դեպքում ֆիզիկական տարածքն ընդհանուր հասկացություն է։ Օրինակ՝

 

  • "I'm at the mall."
  • "I'm at the park."
  • "I'm at the airport."

 

Հաճախ այս երկուսը կարող փոխարինել միմյանց։

 

  • "I'm at the mall."
  • "I'm in the mall."
  • "I'm at the park."
  • "I'm in the park."
  • "I'm at the grocery."
  • "I'm in the grocery."

 

On-ի դեպքում դուք նկատի ունեք ոչ ֆիզիկական տարածք, այն օգտագործվում է այնպիսի դեպքերում, երբ ձեր ժամանակը խլում է ինչ-որ մեկը կամ ինչ-որ առարկա։ Օրինակ՝

 

  • "I'm on the phone."
  • "I'm on my computer."

08.05.2019

Անգլերեն