I'm gonna + բայ

'Gonna' բառը 'going to' բառի խոսակցական տարբերակն է։ Դրանով դուք ցանկանում եք հայտնել, թե ինչ եք պլանավորել անել այդ պահին կամ մոտ ապագայում։ Քերականորեն ճիշտ է ‘I’m going to’-ն, սակայն ‘gonna’ տարբերակն ավելի ընդունված է առօրյա խոսակցական ու ազատ ոճում։ Օրինակ՝

I'm gonna have some coffee.

Ես պատրաստվում եմ սուրճ խմել։

 

I'm gonna go to work.

Ես պատրաստվում եմ գնալ աշխատանքի։

Պետք է գնամ աշխատանքի։

 

I'm gonna read a book.

Ես պատրաստվում եմ գիրք կարդալ։

Պետք է գիրք կարդամ։

 

«Պետք է» ասելով նկատի չունենք պարտավորություն, այլ մոտ ապագայում կատարվող գործողություն, որի մասին պլաններ ունենք։ Կարծես թե ‘gonna’-ն խոսակցական «հեսա» բառի համարժեքն է։

08.05.2019

Անգլերեն