Historic և Historical. ո՞րն է տարբերությունը

Historic և Historical արտահայտությունները հաճախ են շփոթում։ Ո՞րն է նրանց տարբերությունը։

 

Historic բառը նկարագրում է կարևոր պատմական իրադարձություն։ Օրինակ՝

The effects of the historic Battle of Hastings can still be seen in the English language.

Հաստինգի պատմական ճակատամարտի հետևանքները դեռևս նկատելի են անգլերենի վրա։

 

Historical բառը պարզապես նկարագրում է մի բան, որը պատկանում է պատմության վաղ շրջանին։ Օրինակ՝ 

We used a historical map to learn about the history of our town.

Մենք օգտագործեցինք հին քարտեզ՝ մեր քաղաքի պատմությունը սովորելու համար։

18.06.2019

Անգլերեն