Direct and indirect speech. ուղղակի և անուղղակի խոսքն անգլերենում

Եկեք սովորենք տարբերել ուղղակի և անուղղակի խոսքն անգլերենում։ Եվ այսպես։

 

Ուղղակի խոսք

 

Ուղղակի խոսքը կրկնում կամ մեջբերում է ուրիշի ասածը։ Երբ մեջբերում ենք ուրիշի ուղղակի խոսքը, այն տեղադրում ենք չակերտների մեջ  (" ") և չենք փոխում բառերը։ Օրինակ՝

 

She says, "What time will you be home?"

Նա ասում է,- ե՞րբ կլինես տանը։

 

 

"There's a fly in my soup!" screamed Simone.

-Ապուրի մեջ ճանճ կա,-բղավեց Սիմոնը։

 

Անուղղակի խոսք

 

Անուղղակի խոսքը սովորաբար օգտագործվում է անցյալի մասին խոսելու համար և սովորաբար ժամանակաձևը փոխվում է անցյալի՝ մեկ քայլ ետ գնալով։ Օգտագործում ենք այպիսի արտահայտություններ, ինչպիսիք են 'say', 'tell', 'ask'-ը և կարող է օգտագործվել 'that'-ը՝ ներկայացնելու մեջբերվող հատվածը։ Չակերտներ այս դեպքում չեն օգտագործվում։

She said, "I saw him." (direct speech) = She said that she had seen him. (indirect speech)

Նա ասաց,- ես տեսա նրան։ (ուղղակի խոսք) = Նա ասաց, որ տեսել էր նրան  (անուղղակի խոսք)

 

'That' -ը կարելի է նաև բաց թողնել։

She told him that she was happy. = She told him she was happy.

 

 
'SAY' և 'TELL'

Օգտագործեք 'say', երբ չկա անուղղակի խնդիր։

He said that he was tired.

Նա ասաց, որ հոգնած է։

 

 

Միշտ օգտագործեք 'tell', երբ կա անուղղակի խնդիր։

He told me that he was tired.

Նա ասաց ինձ, որ հոգնած է։

 
 
'TALK' և 'SPEAK'

Օգտագործեք այս բառերը՝ ցույց տալու հաղորդակցման գործողությունը։

He talked to us.

Նա խոսեց մեզ հետ

Նա խոսում էր հեռախոսով։

 

 

Օգտագործեք 'about'՝ ցույց տալու, թե ինչի մասին է խոսել։

He talked (to us) about his parents.

Նա մեզ հետ խոսեց իր ծնողների մասին։

30.05.2019

Անգլերեն