Affect և Effect. ո՞րն է տարբերությունը

Affect և effect բառերը հաճախ են շփոթում, եկեք պարզենք նրանց տարբերությունը։

 

Ամենաարագ պատասխանը

 

Effect-ը գոյական է, նշանակում է արդյունք, հետևանք։

What effect did your reprimand have?

Ի՞նչ ազդեցություն ունեցավ քո նկատողությունը։

 

To Affect-ը բայ է, նշանակում է ազդել, փոխել։

Did the cold affect you?

Ցուրտն ազդե՞ց քեզ վրա։

 

 

Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Հիշեք, որ effect-ը երբեմն կարող է բայ լինել, իսկ  affect-ը՝ գոյական։ Սակայն այդպես հազվադեպ է լինում։

 

To Effect

 

Որպես բայ՝ effect-ն օգտագործվում է իրավական ոլորտում, նշանակում է ուժի մեջ մտնել։

The new policy will be effected as soon as the paper is signed.

Նոր քաղաքականությունն ուժի մեջ կմտնի թուղթը ստորագրելուն պես։

 

Affect

 

Affect-ը՝ որպես գոյական, շատ հազվադեպ է օգտագործվում։ Այն նկարագրում է հոգեբանական վիճակ, հոմանիշ է տրամադրությանը կամ էմոցիային, ցույց է տալիս ինչ-որ բանի պատճառով առաջացած զգացողություն։

The patient displayed an unusual affect when questioned.

Հիվանդը տարօրինակ էմոցիա ցույց տվեց հարցման ժամանակ։

 

19.06.2019

Անգլերեն