A, an, the հոդերի կիրառությունն անգլերենում

Գիտե՞ք, թե ինչպես և որտեղ օգտագործել անգլերենի a, an անորոշ և the որոշյալ հոդը։ Եկեք պարզենք հիմա։

 

Մասնագիտություններ

 

Երբ ներկայացնում ենք որևէ մասնագիտություն, օգտագործում ենք a/an անորոշ հոդը։

He's an architect.

Նա ճարտարապետ է։

 

She's a scientist.

Նա գիտնական է։

 

Եզակի թվով գոյականներ

 

Հաշվելի եզակի գոյականները միշտ ստանում են – a/an կամ the հոդ։

Մենք օգտագործում ենք a/an անորոշ հոդ, երբ խոսում ենք ինչ-որ բանի մասին առաջին անգամ կամ մի բանի մասին, որն ինչ-որ խմբի կամ տեսակի մաս է։

I saw a good film yesterday.

Ես երեկ լավ ֆիլմ եմ դիտել։

 

Do you want a drink?

Խմելու բան կցանկանա՞ք։

 

Մենք օգտագործում ենք a, երբ նրան հաջորդող գոյականը սկսվում է բաղաձայնով և an, երբ նրան հաջորդող գոյականը սկսվում է ձայնավորով։ Այդպես ավելի հեշտ է արտասանվում։ 

It took me an hour to get home.

Մեկ ժամ տևեց մինչև տուն հասա։

 

The որոշյալ հոդն օգտագործվում է այն ժամանակ, երբ խոսքը գնում է որևէ հայտնի բանի մասին, որի մասին արդեն խոսվել է։

I'm going to take the dog for a walk.

Պատրաստվում եմ շանը տանել զբոսանքի։

 

Have you seen the car key?

Մեքենայի բանալին տեսե՞լ ես։

 

Ընդհանուր երևույթներ

 

Երբ խոսում ենք ընդհանուր առարկաների կամ գոյականների մասին, օգտագործում ենք հոգնակի կամ անհաշվելի գոյական առանց հոդի։

Birds eat worms.

Թռչուններն ուտում են որդեր։

 

Water freezes at 0°C.

Ջուրը սառում է 0°C-ում։

 

Children need a lot of sleep.

Երեխաներին շատ քուն է անհրաժեշտ։

 

Կոնկրետ խմբեր կամ առարկաներ

 

Երբ խոսում ենք առարկաների կոնկրետ խմբի մասին, օգտագործում ենք the։

We went to the zoo and saw the kangaroos.

Մենք գնացինք կենդանաբանական այգի` կենգուրուներին տեսնելու։ (կոնկրետ կենգուրուների)

 

Տարածված արտահայտություններ

 

Սովորաբար հոդ չի դրվում bed, work և home գոյականների հետ։

go to bed / be in bed

go to work / be at work / start work / finish work

go home / be at home / get home / stay at home

 

Հոդ չի դրվում նաև school, university, prison և hospital գոյականների հետ։

start school / go to school / be at school

go to university / be at university

be sent to prison / go to prison / be in prison

go to hospital / be in hospital

 

Սակայն the օգտագործվում է այն ժամանակ, երբ ինչ-որ մեկն այցելում է տվյալ տարածք որպես այցելու։

My son has started school now. I went to the school to meet his teacher.

Տղաս սկսել է դպրոց հաճախել։ Ես գնացի դպրոց՝ նրա ուսուցչին տեսնելու։

 

I'm at the hospital. My sister has just had a baby.

Ես հիվանդանոցում եմ։ Քույրս հենց նոր երեխա է ունեցել։

 

Տեղանքի անուններ

 

Սովորաբար հոդ չի օգտագործվում մայրցամաքների, երկրների մեծ մասի, քաղաքների, լճերի, լեռների և համալսարանների հետ։

Africa, Asia, Europe

India, Ghana, Peru, Denmark

Addis Ababa, Hanoi, New York, Moscow

Lake Victoria, Lake Superior, Lake Tanganyika

Mount Everest, Mount Kilimanjaro, Mount Elbrus

Cardiff University, Harvard University, Manchester University

 

Երկրները, որոնք ունեն United բառն իրենց մեջ, ստանում են the հոդ։ Այլ բացառություններ ևս կան։ 

the United Arab Emirates, the United Kingdom, the United States of America

the Bahamas, the Gambia

 

Ծովերը, օվկիանոսները, լեռնաշղքաները և գետերը ստանում են the։

the Atlantic, the Pacific, the Mediterranean

the Andes, the Himalayas, the Alps

the Nile, the Amazon, the Yangtze

 

Այն համալսարանները, որոնք պարունակում են of, ևս ստանում են the հոդ։

the University of Cape Town, the University of Delhi, the University of Tokyo

01.07.2019

Անգլերեն