10 քայլ՝ անգլերեն ավելի վստահ խոսելու համար

Ձեզ ենք ներկայացնում մի քանի քայլեր, որոնք կօգնեն ձեզ խոսել անգլերեն սահուն և վստահ։

 

Ընդունեք, որ անգլերենը տարօրինակ լեզու է

 

Անգլերենում շատ են բացառությունները, որոնք շփոթության մեջ են գցում։ Ինչու՞ է, որ “mouse”-ի հոգնակին “mice” է, իսկ “house”-ի հոգնակին “houses”։ Այս ամենը շատ է խանգարում մեզ, սակայն պետք է տիրապետել այդ բացառություններին և հիշել դրանք։

 

Խորացեք լեզվի մեջ

 

Եթե ցանկանում եք լավ տիրապետել անգլերենին, ապա պետք է այն դարձնեք ձեր կյանքի կարևոր մասը, ամեն օր ժամանակ հատկացրեք նրան։ Կարդացեք, լսեք և խոսեք ամեն օր։

 

Դադարեք լինել ուսանող

 

Մի մտածեք, որ դուք սովորում եք անգլերեն, այլ մտածեք, որ դուք խոսում եք անգլերեն։ Այդպես ձեզ ավելի վստահ կզգաք։ Սկսեք նաև մտածել անգլերեն։ Ոչ թե մայրենիից թարգմանեք բառն անգլերեն, այլ հենց անգլերեն մտածեք։

 

Հիշեք, որ պատասխանը հենց հարցն է

 

Ուշադիր լսեք ձեզ տրվող հարցը, պատասխանում այն կրկնվում է։ Օրինակ՝

Does he…? → Yes, he does.

Can she…? → Yes, she can.

Is it…? → Yes, it is.

 

Շատ լսեք խոսակցական անգլերեն

 

Փորձեք լսել խոսակցական զրույց և ուշադրություն դարձրեք, թե ինչպես է խոսողն արտասանում բառերը և դրանք իրար կապում։ Խոսակցական զրույց լսելով ձեր խոսքն ավելի բնական կդառնա։ 

 

Օգտագործիր այն կամ մոռացիր

 

Եթե չօգտագործեք ձեր սովորած բառերը, ապա հեշտությամբ կմոռանաք։ Դրա համար նոր բառերով նախադասություններ կազմեք, հիշեք դրանք համատեքստում և պարբերաբար կրկնեք։

 

Սովորեք արտահայտություններ

 

Բառերն առանձին սովորելու փոխարեն հիշեք դրանք արտահայտությունների տեսքով, իրար կապված ավելի լավ կհիշեք ամեն ինչ։

 

Շատ քերականություն մի սովորեք

 

Շարունակ օրենքներ սովորելու փոխարեն անցեք գործնականի և ավելի շատ լսեք, գրեք ու կարդացեք։ Օրենքները պետք է կիրառել, այլապես նրանք օգուտ չեն տա։

 

Մի վախեցեք սխալներից

 

Երբեմն դժվար է մեր իմացած օրենքները կիրառել խոսքում, բայց պետք չէ վախենալ։ Մարդիկ կհասկանան՝ ինչ եք ասում, բացի այդ, ինչքան շատ խոսեք, այնքան շուտ կբացվեք։

 

Սովորեք անգլերեն յուրաքանչյուրից

 

Պարտադիր չէ անգլերեն սովորել միայն ուսուցիչներից և գրքերից։ Օգտվեք տարբեր հնարավորություններից և շփումներ հաստատեք անգլախոս մարդկանց հետ։ Կենդանի շփումը բնիկ անգլախոսի հետ ձեզ շատ ավելին կտա։

09.07.2019

Անգլերեն, Խորհուրդներ