Տարածված անգլերեն արտահայտություններ բնության տարերքներով

Ձեզ ենք ներկայացնում այսօրվա անգլերեն արտահայտությունները, որոնք կապված են բնության տարերքների հետ, սակայն այլ իմաստ են արտահայտում։

 

Pour oil on troubled waters - փորձել հաշտեցնել մարդկանց

“She hated seeing her two best friends arguing, so she got them together and poured oil on troubled waters.”

«Նա տանել չէր կարողանում տեսնել իր երկու լավագույն ընկերների վեճն, ուստի հավաքեց նրանց և փորձեց հաշտեցնել»։

 

Go with the flow - հանգստանալ և գնալ հունով

“Quite often in life, good things happen when you don’t make plans. Just go with the flow and see what happens!”

«Շատ հաճախ կյանքում լավ բաները լինում են այն ժամանակ, երբ պլաններ չես կազմում։ Գնա կյանքի հունով և տես, թե ինչ կլինի»։

 

Lost at sea - մոլորված, շփոթված

“I am lost at sea with this new system at work. I just can’t understand it.”

«Ես շփոթվել եմ այս նոր աշխատանքային համակարգի պատճառով։ Ես չեմ կարողանում հասկանալ այն»։

 

Sail close to the wind - անցնել ընդունելի և օրինական սահմանները

“They fired their accountant because he sailed too close to the wind.”

«Նրանք աշխատանքից հեռացրին իրենց հաշվապահին, քանի որ նա անցել էր օրինական սահմանները»։

 

Make a mountain out of a molehill - չափազանցնել, լուն ուղտ դարձնել

“She shouted at him angrily for being five minutes late, but it really didn’t matter that much. She really made a mountain out of a molehill.”

«Նա զայրացած բղավեց նրա վրա հինգ րոպե ուշանալու համար, բայց դա այնքան էլ կարևոր չէր։ Նա պարզապես լուն ուղտ դարձրեց»։

 

Gain ground - հայտնի դառնալ, առաջընթաց ունենալ

“ It gained ground in many cities all over the world.”

«Այն հայտնի դարձավ աշխարհի շատ քաղաքներում»։

 

Walking on air - շատ երջանիկ, յոթերորդ երկնքում

“She’s been walking on air since she found out that she’s pregnant.”

«Նա յոթերորդ երկնքում էր իր հղիության մասին իմանալուց հետո»։

 

Many moons ago - ժուկով ժամանակով, վաղուց

“Many moons ago, we used to be two very close friends.”

«Շատ տարիներ առաջ մենք շատ մոտ ընկերներ էինք»։

 

Castle in the sky - անիրականանալի երազանք

“World traveling used to be a castle in the sky for most people a few decades ago.”

«Դարեր առաջ աշխահով մեկ ճամփորդելը շատերի համար անիրականանալի երազանք էր թվում»։

07.08.2019

Անգլերեն