Տարածված անգլերեն արտահայտություններ այսօրվա համար

Ձեզ ենք ներկայացնում այսօրվա անգլերեն խոսակցական արտահայտությունները, որոնք կարևոր են և լայն կիրառություն ունեն լեզվում։

 

Drop by / Drop in - նշանակում է չպլանավորած կարճ այց ունենալ։ 

“Drop in anytime!”

«Երբ հարմար լինի հյուր եկ»։

 

Check out - բացի հյուրանոցի վճարումները կատարելուց, այն նշանակում է նաև լսել, նայել։

“Check out that guy over there!”

«Նայիր այտեղ գտնվող տղային»։

 

Be into - նշանակում է հավանել, հետաքրքրվել

“Wow, she’s really into you!”

“I guess. But she’s not really my type.”

 

«Օ՜, նա իսկապես հետաքրքրված է քեզնով»։

«Կարծում եմ, բայց նա իմ ճաշակով չէ»։

 

Grab - պահել, նաև արագ վերցնել

 “Grab your bags, Sue! Let’s go and grab a bite to eat.”

«Պահիր պայուսակներդ, Սյու, արի գնանք և արագ մի բան ուտենք»։

 

Կարող է նշանակել նաև ստիպել ուշադրություն դարձնել

“How did the movie grab you?”

“It was amazing!”

«Ինչպիսի՞ն էր ֆիլմը»։

«Այն հրաշալի էր»։

 

Killer - դժվար դիմադրելի, սպանիչ, մահացու

“That exam was a killer!”

«Այդ քննությունն իսկապես մահացու էր»։

 

Dead - մահացած լինելուց բացի այն արտահայտում է նաև մարտկոցի լիցքաթափված լինելու վիճակը, ինչպես նաև նշանակում է ձանձրալի, «մեռած»։

“Why don’t you give him a call?”

“I can’t, my cellphone’s dead“

«Ինչու՞ չես զանգում նրան»։

«Չեմ կարող, հեռախոսս նստել է»։

 

“This party’s dead! Let’s go somewhere else.”

«Այս երեկույթը մեռած է, արի մի ուրիշ տեղ գնանք»։

24.09.2019

Անգլերեն