Տարածված անգլերեն արտահայտություններ այսօրվա համար

Ձեզ ենք ներկայացնում այսօրվա անգլերեն խոսակցական արտահայտությունների պաշարը։ 

 

Receive a kickback - Կաշառք վերցնել

“The traffic cop receives kickbacks for not writing tickets to politicians.”

«Ճանապարհային ոստիկանը կաշառք է վերցնում՝ քաղաքական գործիչների խախտումները չարձանագրելու համար»։

 

Living hand to mouth - աղքատ ապրել

“The family has been living hand to mouth ever since their father lost his job.”

«Ընտանիքն աղքատության մեջ է ապրում այն ժամանակից, ինչ իրենց հայրը կորցրել է աշխատանքը»։

 

To be loaded - շատ գումար ունենալ

“Billy paid his Harvard Law School tuition with cash. His family is loaded.”

«Բիլին կանխիկ վճարեց Հարվարդի իրավաբանական դպրոցի վարձը։ Նրա ընտանիքը հարուստ է»։

 

Make ends meet - ծայրը ծայրին հասցնել

“I don’t make much from my job as a cashier, but I’m able to make ends meet.”

«Ես շատ գումար չեմ աշխատում որպես գանձապահ, բայց ծայրը ծայրին հասցնում եմ»։

 

As genuine as a three-dollar bill - ամերիկյան արտահայտություն է, նշանակում է կեղծ

“His car was as genuine as a three-dollar bill.”

«Նրա մեքենան այնքան կեղծ է, որքան երեք դոլարանոցը»։

 

Rule of thumb - չգրված օրենք

“As a rule of thumb you should always pay for your date’s dinner.”

«Որպես չգրված օրենք՝ դու պետք է վճարես ժամադրության ընթրիքի համար»։

 

Keep your chin up - արտահայտում է աջակցություն, նշանակում է դունչդ մի կախիր կամ հոնքերդ մի կիտիր, ամեն ինչ լավ կլինի

“Don’t worry, keep your chin up buddy and don’t stress.”

«Մի անհանգստացիր, դնչիկդ մի կախիր և սթրեսի մեջ մի ընկիր»։

 

Find your feet - ցույց է տալիս, որ դեռ հարմարվում եք նոր միջավայրին

“Lee, how’s your son doing in America?”

“He’s doing okay. He’s learned where the college is but is still finding his feet with everything else.”

«Լի՞, ինչպես է որդիդ Ամերիկայում»։

«Լավ է, նա իմացել է, թե որտեղ է քոլեջը, բայց դեռ հարմարվում է ամեն ինչին»։

 

Spice things up - հետաքրքրացնել, համուհոտ տալ

“Instead of just buying Sam a birthday gift, let’s spice things up by taking him out for dinner.”

«Սեմին պարզապես ծննդյան նվեր գնելու փոխարեն եկեք հետաքրքրություն մտցնենք և նրան ընթրիքի հրավիրենք»։

05.08.2019

Անգլերեն