Ներկա վաղակատար ժամանակաձևի կազմությունն անգլերենում

Ներկա վաղակատար ժամանակաձևը ցույց է տալիս կապ անցյալի և ներկայի միջև։ Գործողության ժամանակը ներկայից առաջ է, սակայն հստակ չէ, և մեզ ավելի շատ հետաքրքրում է արդյունքը, այլ ոչ թե գործողությունը։

 

Այս ժամանակաձևն օգտագործվում է նկարագրելու՝

 

  • Գործողությունը, որը սկսվել է անցյալում և շարունակվում է ներկայում։ I have lived in Bristol since 1984 (= and I still do.)/ Ես ապրել եմ Բրիսթոլում 1984-ից ի վեր (և դեռ ապրում եմ)։
  • Գործողությունը, որը կատարվել է մի շրջանում, որը դեռ չի վերջացել։ She has been to the cinema twice this week (= and the week isn't over yet.)/ Նա այս շաբաթ երկու անգամ հաճախել է կինո (և շաբաթը դեռ չի վերջացել)։
  • Կրկնվող գործողությունը անորոշ ժամանակում, որը գտնվում է անցյալի և ներկայի միջև։ We have visited Portugal several times./ Մենք Պորտուգալիա այցելել ենք մի քանի անգամ։
  • Գործողությունը, որը վերջացել է հենց նոր և արտահայտվում է 'just' բառով։ I have just finished my work./ Ես հենց նոր ավարտեցի աշխատանքս։
  • Գործողություն, որտեղ ժամանակը կարևոր չէ, այլ կարևոր է արդյունքը։ He has read 'War and Peace'.։ Նա կարդացել է «Պատերազմ և խաղաղությունը»։

 

Ներկա վաղակատարի կազմությունը

 

Ներկա վաղակատարը կազմված է երկու մասից՝ to have բայի ներկա ժամանակի համապատասխան ձևը դերանվան համար և բայի երրորդ ձևը։ Կանոնավոր բայի դեպքում այն բայի հիմքն է+ed՝ played, arrived և այլն։ Անկակոն բայերի դեպքում պետք է սովորել երրորդ ձևի կազմությունը։ 

Հաստատական
Ենթակաto haveԲայ
Shehasvisited.
Ժխտական
Ենթակաto have + notԲայ
Shehas not (hasn't)visited.
Հարցական
to haveԵնթակաԲայ
Hasshevisited?
Հարցական ժխտական
to have + notԵնթակաԲայ
Hasn'tshevisited?

 

TO WALK - ներկա վաղակատարը

 

   
ՀաստատականԺխտականՀարցական
I have walkedI haven't walkedHave I walked?
You have walkedYou haven't walked.Have you walked?
He, she, it has walkedHe, she, hasn't walkedHas he, she, it walked?
We have walkedWe haven't walkedHave we walked?
You have walkedYou haven't walkedHave you walked?
They have walkedThey haven't walkedHave they walked?

09.08.2019

Անգլերեն