Ներկա շարունակական ժամանակաձևի կազմությունն անգլերենում

Ներկա շարունակական ժամանակաձևն անգլերենում կազմվում է be (լինել) բայի ներկա ժամանակ գումարած –ing ձևով։ Օրինակ՝

I amworking / ես աշխատում եմ
You arePlaying/ դու աշխատում ես
He istalking/ նա աշխատում է
She isliving/ նա ապրում է 
It iseating/ նա ուտում է
We arestaying/մենք մնում ենք
They aresleeping/ նրանք քնում են

 

Ներկա շարունակականը ցույց է տալիս՝

 

Ներկա պահին կատարվող գործողություն։

I'm just leaving work. 

Ես դուրս եմ գալիս աշխատանքից։

 

Պլանավորված ապառնի գործողություն։

What are you doing next week?

Ի՞նչ ես անում հաջորդ շաբաթ։

 

Հարցական

 

Հարցականի ժամանակ am, is կամ are-ը գալիս են ենթակայից առաջ։

Are you listening?

Լսու՞մ ես։

 

Ժխտական

 

Ժխտականը կազմվում է not (n't) մասնիկով, որը դրվում է am, is կամ are-ից հետո։

I'm not doing that.

Ես դա չեմ անում

 

Բացառություններ

 

Կան բայեր, որոնք չեն ստանում ներկա շարունակական ժամանակաձև։ Դրանք այն բայերն են, որոնք ցույց են տալիս՝

 

Մտածմունք կամ զգացմունք

believe/հավատալ

dislike/չհավանել

know/իմանալ

like/հավանել

love/սիրել

hate/ատել

prefer/նախընտրել

realise/գիտակցել

recognise/ճանաչել

remember/հիշել

suppose/ենթադրել

think (= believe)/մտածել

understand/հասկանալ

want/ցանկանալ

wish/երազել, ցանկանալ

 

Զգացողություն

appear/հայտնվել

feel/զգալ

look/նայել

seem/թվալ

smell/բուրել

sound/հնչել

taste/համ ունենալ

 

 

Այլ

agree/համաձայնել

be/լինել

belong/պատկանել

disagree/չհամաձայնել

need/կարիք ունենալ

owe/պարտական լինել

own/ունենալ

possess/ունենալ

 

 

25.06.2019

Անգլերեն