Հաշվելի և անհաշվելի գոյականներն անգլերենում

Ո՞րն է հաշվելի և անհաշվելի գոյականների տարբերությունն անգլերենում։ Ներկայացնում ենք այստեղ։

 

Հաշվելի գոյականներ

 

Հաշվելի գոյականներն այն գոյականներն են, որոնք կարելի է հաշվել, նրանք ունեն եզակի և հոգնակի ձևեր։ Եզանկին ստանում է "a" կամ "an" հոդ։ Քանակի մասին հարցնելու համար պետք է տալ "How many?" հարցը։

ԵզակիՀոգնակի
one dogtwo dogs
one horsetwo horses
one mantwo men
one ideatwo ideas
one shoptwo shops

 

Անհաշվելի գոյականներ

 

Անհաշվելի գոյականները նրանք են, որոնք հնարավոր չէ հաշվել։ Դրանք այն գոյականներն են, որոնք ցույց են տալիս վերացական գաղափարներ կամ որակներ, ֆիզիկական մարմիններ, որոնք շատ փոքր են կամ անձև (հեղուկ, գազ և այլն։ ). Անհաշվելի գոյականները չեն ստանում  "a" կամ "an" անորոշ հոդ և հոգնակի ձև։

Օրինակներ՝

 

tea-թեյ

sugar-շաքարավազ

water-ջուր

air-օդ

rice-բրինձ

knowledge-գիտելիք

beauty-գեղեցկություն

anger-զայրույթ

fear-վախ

love-սեր

money-փող

research-հետազոտություն

safety-անվտանգություն

evidence-ապացույց

 

Նրանց քանակը հարցնելու հարցն է "How much?"-ը։ Անորոշ հոդի փոխարեն նման գոյականների հետ օգտագործվում են some, a lot of, much, a bit of, a great deal of կամ a cup of, a bag of, 1kg of, 1L of, a handful of, a pinch of, an hour of, a day of արտահայտությունները՝ կախված գոյականից։

 

He did not have much sugar left.

Նրա մոտ շատ շաքար չէր մնացել։

 

Can you give me some information about uncountable nouns?

Կարո՞ղ ես ինձ մի փոքր տեղեկացնել անհաշվելի գոյականների մասին։

 

Որոշ գոյականներ հաշվելի են այլ լեզուներում, բայց ոչ անգլերենում՝ accommodation, advice, baggage, behavior, bread, furniture, information, luggage, news, progress, traffic, travel, trouble, weather, work, hair։

 

Ուշադիր եղեք hair բառի նկատմամբ։ Այն անհաշվելի գոյական է, սակայն, եթե խոսքը մեկ հատ մազի մասին է, ապա կարող է հաշվելի լինել։

The child's hair was curly.

Երեխայի մազերը գանգուր էին։

 

I found a hair in my soup! (մեկ հատ մազ)

Ես մազ գտա ապուրիս մեջ։

27.06.2019

Անգլերեն