Ինչպե՞ս սովորել անգլերեն ինքնուրույն

Ցանկանում եք անգլերեն սովորել ինքնու՞ս և առանց հավելյալ ծախսերի։ Դա հնարավոր է, եթե տիրապետում եք այն ամենին, ինչ անհրաժեշտ է անգլերեն ինքնուրույն սովորելու համար։ Եկեք տեսնենք, թե որոնք են այն քայլերը, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում։

 

Մի շտապեք

 

Մի սպասեք, որ մի փոքր պարապելուց հետո կարող եք վարժ տիրապետել անգլերենին։ Պետք է գնալ փոքր քայլերով և ժամանակ տրամադրել ամեն օր։ Նվազագույնը երեսուն րոպե է անհրաժեշտ պարապելու համար և հաստատակամություն։ 

 

Մտածեք երեխայի նման

 

Նոր լեզու սովորելիս կարևոր է մտածել երեխայի նման, այսինքն, լսել մանկական երգեր, դիտել մանկական ֆիլմեր, կարդալ մանկական գրքեր։ Չէ՞ որ երեխաներն էլ են այդպես լեզու սովորում։ Կարող եք այդ ամենը համադրել ձեր տարիքին համապատասխան գրքերի հետ և սովորել ավելին։

 

Լսեք ամեն ինչ ու ցանկացած բան

 

Շրջապատեք ձեզ անգլերենով, դիտեք անգլերեն ֆիլմեր, գովազդներ, երգեր, լուրեր, միացրեք անգլերեն հաղորդումներ և զբաղվեք ձեր գործով։ Թող ձեր ականջում անընդհատ հնչի անգլերեն։ Երեխաները նույնպես սկսում են խոսել պարզապես լսելով։

 

Օգտագործեք քարտեր

 

Ձեզ համար քարտեր պատրաստեք, մի կողմում գրեք բառը, իսկ մյուս կողմում՝ թարգմանությունը։ Պահեք ձեզ մոտ և պարբերաբար ստուգեք բառերի իմացությունը։

 

Կազմեք խմբակ

 

Եթե ունեք ընկերներ, որոնք ևս ցանկանում են անգլերեն պարապել, ապա միասին խումբ կազմեք և այդպես պարապեք։ Խոսեք միասին, հաղորդակցվեք և կսովորեք ավելի հեշտ ու արագ։

 

Միացեք օնլայն ֆորումների

 

Գտեք ձեզ համապատասխան օնլայն ֆորումներ և միացեք ձեզ նման անգլերեն սովորել ցանկացող մարդկանց։ Շփվեք ու գրեք իրար, այդպես կտիրապետեք նաև խոսակցական անգլերենին և կկիրառեք ձեր սովորածը։ 

 

Կարող եք անգլերեն սովորել նաև YouTube-ի միջոցով, իսկ թե որոնք են այդ YouTube-յան ալիքները, իմացեք այստեղ։ Ավելի շատ խորհուրդներ կարող եք գտնել մեր «Անգլերենի ակումբ» բաժնում

 

06.08.2019

Անգլերեն