Ինչպե՞ս սովորել անգլերեն երգերի միջոցով

Անգլերեն սովորելու ամենահեշտ եղանակներից մեկն այն երգերի միջոցով սովորելն է։ Սակայն կարևոր է տիրապետել նաև այդպես սովորելու տեխնիկային։ Եկեք տեսնենք, թե որ քայլերը կօգնեն մեզ այդ հարցում։

 

Ընտրեք ճիշտ երգեր

 

  • Ընտրեք երգեր, որոնք ձեզ դուր են գալիս, որոնցից հաճույք եք ստանում։
  • Ընտրեք երգեր, որոնց բառերը համապատասխանում են ձեր լեզվի մակարդակին։ Օրինակ՝ ռեփ երգերը կարող են սկզբի համար բարդ լինել։
  • Ընտրեք երգեր, որոնք պատմություն են պատմում։ Նմանատիպ երգեր են հատկապես մանկական երգերը։

 

Ձեռքի տակ ունեցեք երգի բառերը

 

Երգը լսելուց հետո որոնեք նրա բառերը և ուսումնասիրեք դրանք։ Մարսեք երգն ամբողջությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում գտեք ռուսերեն թարգմանությունը։

 

Սովորեք անծանոթ բառերը

 

Երգի բառերը դուրս բերելուց հետո կարող եք սովորել անծանոթները և բառարան կազմել։

 

Փորձեք երգել

 

Երգեք երգը թեկուզ մենակ, սովորեք արտասանել բառերն ինչպես հեղինակը և կարողացեք խոսել ռիթմի հետ։

 

Հիշեք երգը

 

Փորձեք հիշել երգն ու երգել այն՝ առանց բառերին նայելու։ Մարզեք ձեր հիշողությունը։

 

Գտեք նոր բառապաշարով երգեր

 

Գտեք այնպիսի երգեր, որոնք տարբերվում են իրենց բառապաշարով և ձեզ նոր բառեր կսովորեցնեն։ Այդպես առավելագույնի կհասցնեք սովորելու արդյունավետությունը։

17.07.2019

Անգլերեն