Ինչպե՞ս սկսել մտածել անգլերեն. քայլ առ քայլ ուղեցույց

Ձեզ ենք ներկայացնում մի քանի քայլ, որոնք կօգնեն ձեզ մտածել անգլերեն։ Դե ինչ, եկեք ծանոթանանք ու կիրառենք դրանք։

 

Մտածեք առանձին բառերով

 

Երբ ձեր միտքը շատ զբաղված չէ, կարող եք մտածել առանձին բառերով։ Քանի որ դուք դեռ նոր եք սովորում, չեք կարող կարևոր որոշումներ կայացնել անգլերեն մտածելով, այդ պատճառով մտածեք բառերով։ Օրինակ՝ “Long day. Tired. Happy. Good night!”։ Եթե մոռանում եք անգլերեն մտածելու մասին, ապա հեռախոսի էկրանի նկարը դրեք “Think in English!” կամ գրություններ թողեք տան տարբեր հատվածներում։ Կարող եք նաև նման խաղ հորինել և խաղալ, օրինակ, օրը հինգ րոպե պետք է անպայման մտածեք անգլերեն։

 

Պատմեք ձեր օրը

 

Ազատ ժամանակ օրը երկու անգամ կարող եք պատմել ձեր օրն ինքներդ ձեզ։ Պատմեք, թե ինչ եք արել, ինչով եք զբաղվել։

 

Զրույցներ հորինեք

 

Ազատ ժամանակ օրը մեկ անգամ կարող եք որևէ թեմա հորինել և ձևացնել, թե խոսում եք այդ մասին ինչ-որ մեկի հետ։ Օրինակ, եթե պատրաստվում եք ռեստորան գնալ, ապա պատկերացրեք, որ զրուցում եք մատուցողի հետ։

 

Եղեք ստեղծարար

 

Ամեն անգամ, երբ անգլերեն եք մտածում և չեք հիշում որևէ բառ, ապա պետք է կարողանաք ձեր միտքն արտահայտել ավելի ստեղծարար եղանակով։ Օրինակ, եթե ուզում եք ասել, որ կորցրեք եք բանալիները, սակայն չեք հիշում «բանալի» բառը, ապա կարող եք ասել “I can’t open my door because it’s locked”։ Պետք է կարողանաք դուրս գալ տվյալ իրավիճակից՝ օգտագործելով այլ բառեր։ 

 

Ստեղծեք ձեր իսկ բառարանը

 

Կազմեք ձեր սեփական բառարանը, որը կարող է լինել ինչպես ձեռագիր, այնպես էլ էլեկտրոնային։ Պահեք այն հեռախոսում և հաճախ օգտվեք նրանից։ Սեփական բառապաշարն ունենալն ավելի շատ կօգնի ձեզ։

 

Օգտվեք անգլերեն-անգլերեն բառարանից

 

Ամեն անգամ բառի իմաստը նայելիս օգտվեք անգլերեն-անգլերեն բառարանից։ Այստեղ բառերը բացատրվում են անգլերեն, իսկ բացատրության մեջ ևս կարող են օգտակար բառեր հանդիպել։ Այդպես ավելի լավ կտիրապետեք նախադասություն կազմելու հմտություններին և կկարողանաք մտածել անգլերեն։

 

11.07.2019

Անգլերեն