Ինչպե՞ս պատկանելություն ցույց տալ անգլերենում

Անգլերենում պատկանելություն ցույց տալու համար անհրաժեշտ է ’s ավելացնել գոյականի վերջում։

The dog is Mary’s pet.

Շունը Մերիի տնային կենդանին է։

 

Եթե անունը վերջանում է s-ով, ապա կարող եք կամ ’s  ավելացնել կամ պարզապես ապաթարց ‘։ Երկու ձևն էլ ճիշտ է։

You’re sitting in Chis’ chair.

You’re sitting in Chis’s chair.

Դու նստած ես Քրիսի աթոռին։

 

Սակայն եթե ունեք s-ով վերջացող հոգնակի գոյական, պետք է ավելացնել միայն ապաթարց։

This is the boys’ bedroom.

Սա տղաների սենյակն է։

 

Եթե խոսքը գնում է երկու հոգու մասին, ապա պատկանելության ձև ստանում է միայն երկրորդը։

Mike and Amanda’s new apartment is really neat.

Մայքի և Ամանդայի նոր տունն իսկապես կոկիկ է։

 

Եթե խոսքը գնում է շինության, առարկայի, տեղանքի կամ կահույքի մասին, ապա կարիք չկա ապաթարց ավելացնելու։

hotel room - հյուրանոցի սենյակ

car door - մեքենայի դուռ

 

Ապաթարց ստանում են նաև ժամանակ ցույց տվող գոյականները։

a day's work - մեկ օրվա աշխատանք

a month's pay - մեկ ամսվա վճար

today's newspaper - այսօրվա թերթ

 

 

24.06.2019

Անգլերեն