Ինչպե՞ս ձանձրույթն արտահայտել անգլերեն

Եթե ձանձրացած եք և ցանկանում եք արտահայտել ձեր ձանձրույթն անգլերեն, ապա կարող եք օգտվել այս ընդհանուր արտահայտություններից։

 

"I'm dying from boredom."

«Ես ձանձրույթից մեռնում եմ»։

 

"I hate being bored."

«Ատում եմ ձանձրանալը»։

 

"I don't have anything to do."

«Ոչինչ չունեմ անելու»։

 

"My life is so boring."

«Կյանքս այնքան ձանձրալի է»։

 

"Life is so boring."

«Կյանքն այնքան ձանձրալի է»։

 

"I'm just watching TV until I find something to do."

«Ես հեռուստացույց եմ դիտում, մինչև անելու բան գտնեմ»։

 

"I was bored all weekend."

«Ես ձանձրացել եմ ողջ հանգստյան օրերի ընթացքում»։

 

"I am so bored today."

«Այսօր շատ եմ ձանձրացել»։

 

"I get bored very easily."

«Ես շատ շուտ եմ ձանձրանում»։

 

"I get bored all the time."

«Ես միշտ ձանձրանում եմ»։

 

Եթե ցանկանում եք ասել, որ դուք ձանձրալի եք, ապա կարող եք ասել՝

 

"I think I'm a little boring."

«Կարծում եմ՝ մի փոքր ձանձրալի եմ»։

 

"I'm a boring person."

«Ես ձանձրալի մարդ եմ»։

 

Ուրիշի համար՝

 

"He is a boring person."

«Նա ձանձրալի մարդ է»։

 

"His personality is very boring."

«Նա շատ ձանձրալի անձնավորություն է»։

 

"It's boring whenever she's around."

«Նրա ներկայությունը մշտապես ձանձրալի է»։

 

Ահա մի քանի հարց, որ կարող եք տալ։

 

"How was your trip?"

«Ինչպե՞ս անցավ ճամփորդությունդ»։

 

"How was your vacation?"

«Ինչպե՞ս անցավ արձակուրդդ»։

 

"How was your weekend?"

«Ինչպե՞ս անցան հանգստյան օրերը»։

 

Իսկ պատասխանը շատ պարզ է։

 

"It was pretty boring."

«Շատ ձանձրալի էր»։

 

"It was boring. I didn't do much."

«Ձանձրալի էր, շատ բան չարեցի»։

 

"It wasn't as fun as I thought. It was a little boring."

«Այնքան ուրախ չէր, որքան մտածում էի։ Փոքր-ինչ ձանձրալի էր»։

 

06.06.2019

Անգլերեն