Ինչպե՞ս հեշտ սովորել անգլերեն. կիսվում են փորձառուները

Ձեզ ենք ներկայացնում անգլերեն արագ ու հեշտ սովորելու մի քանի գաղտնիք, որոնցով կիսվում են նույն ճանապարհով անցած մարդիկ։

 

Անգլերենն ասոցացնել մայրենի լեզվի հետ

 

Փորձառուներից մեկը կիսվում է այն գաղտնիքով, որ անգլերեն կարելի է հեշտ սովորել իրար նմանեցնելով անգլերենն ու մայրենի լեզուն։ Պետք է կապեր գտնել միմյանց միջև, նմանացնել արտահայտությունները, դարձվածքները։ 

 

Անել որքան հնարավոր է շատ սխալներ

 

Սխալները սովորելու կարևոր մասն են կազմում։ Չպետք է վախենալ սխալներով խոսելուց, եթե պարապում եք, ապա ուսուցիչը պետք է ուղղի դրանք և օգնի սովորել սխալների վրա։ Պատրաստ եղեք նրան, որ սկզբում սխալներ շատ եք անելու, և դա նորմալ է։

 

Ունենալ լավ բառարան

 

Պետք է շատ օգտվել բառարաններից, կազմել սեփականը գրավոր կամ թվային ձևաչափով։ Կարող եք նաև այդպես շատ բառեր սովորել։ Բացեք բառարանի պատահակ էջ, ընտրեք պատահական բառ և սովորեք։ Օգտագործեք բառը որևէ հորինած պատմվածքում, նախադասություններ կազմեք։ 

 

Սովորել զբարճալի մեթոդներով

 

Հաճելի դարձրեք սովորելու գործընթացը, խաղեր խաղացեք, գլուխկոտրուկներ լուծեք, երգեր երգեք։ Դարձրեք դասընթացն ավելի ինտերակտիվ։

 

Գրել պատմվածքներ և դերեր խաղալ

 

Պատկերացրեք տարբեր հորինված իրավիճակներ և խոսեք հորինված կերպարների հետ։ Անծանոթ բառերով հետաքրքիր պատմվածքներ մտածեք և պատմեք։ Կիրառեք նոր սովորած բառերը։

 

Կարդալ անգլերեն գրքեր

 

Սկսեք հեշտից, պարզից, սեղմագրերից։ Կարդացեք գրքեր, դուրս գրեք անծանոթ բառերը, նախադասություններ կազմեք։ Կամ էլ պարզապես վայելեք ստեղծագործությունը՝ փորձելով հասկանալ գուշակելով։

 

Խորասուզվել անգլերենի մեջ

 

Ամեն ինչ արեք անգլերենով՝ գրքեր, թերթեր կարդալը, հեռուստացույց ու ֆիլմեր դիտելը, երաժշտություն լսելը։ Խորասուզվեք անգլերենի մեջ և այն դարձրեք ձեր օրվա անբաժան մասնիկը։ 

15.07.2019

Անգլերեն, Ինչպե՞ս