Ինչպե՞ս հեշտ հիշել անծանոթ բառերը

Ցանկանում եք նոր լեզու սովորել, սակայն դժվար եք մտապահում անծանոթ բառե՞րը։ Ոչ մի խնդիր, հետևեք այս քայլերին, և ամեն ինչ շատ ավելի կհեշտանա։

  • Նոր բառն ասոցացրեք արդեն իմացած բառի հետ, այդպես մեր ուղեղն ավելի հեշտ է ընկալում ու մտապահում։
  • Հիշեք խմբերով։ Եթե առանձին բառը դժվար եք հիշում, ապա վերածեք այն արտահայտության և փորձեք այդպես հիշել։
  • Օգտագործեք նկարներ, գործի դրեք նաև տեսողական հիշողությունը։
  • Հորինեք որևէ պատմություն։ Անծանոթ բառերով որևէ պատմություն հնարեք և իրար կապեք ձեր իմացած բառերը։
  • Մասերի բաժանեք բառերը։ Օգտագործեք բառի արմատն ու ածանցները և փորձեք գուշակել բառի իմաստը։
  • Սովորեք հականիշներով ու հոմանիշներով։ Բառերն իրնեց հոմանիշ-հականիշներով սովորելու դեպքում դրանք ավելի լավ կհիշեք։
  • Սովորած բառն օգտագործեք ավելի ուշ։ 10 րոպե կամ մեկ ժամ հետո նորից օգտագործեք բառը և պարզեք՝ հիշու՞մ եք այն, թե՞ ոչ։ Այդպես այն հաստատ կդառնա ձերը։
  • Պահեք բառարան և մի սովորեք միանգամից շատ բառ։ Օրական ութ բառը բավական է արդյունավետ հիշելու համար։

21.05.2019

Անգլերեն, Ինչպե՞ս