Ինչպե՞ս հեշտ հիշել անգլերենի անկանոն բայերը. փորձված մեթոդներ

Ձեզ ենք ներկայացնում մի քանի եղանակ, որոնք կօգնեն հեշտ հիշել անգլերենի անկանոն բայերը։ 

 

Խմբավորեք միանման բայերը

 

Անգլերենի անկանոն բայերը հնարավոր է խմբավորել ըստ այն կանոնի, որոնց իրենք հետևում են։ Հնարավոր է այդպիսի մի քանի խումբ ստեղծել։

Օրինակ՝ բայեր, որոնք նույնն են մնում բոլոր ժամանակաձևերում՝ cost և set։ Բայեր, որոնք ստանում են նույն ձևը՝ speak, spoken և wake, woken։

 

Նոր բառերը սովորեք իրենց ժամանակաձևերով

 

Որպեսզի հեշտ հիշեք անկանոն բայերը, կարող եք բայը սովորելիս սովորել նաև նրա բոլոր ժամանակաձևերը։ Այդպես բառերը չեն կուտակվի։

 

Սկզբում հիշեք ամենապահանջված բայերը

 

Բայերն այբբեանական կարգով սովորելու փոխարեն առանձնացրեք նրանք, որոնք ամենատարածվածն ու կիրառելին են։ Օրինակ՝

Say, said, said

Go, went, gone

Come, came, come

Know, knew, known

Get, got, gotten

Give, gave, given

Become, became, become

Find, found, found

Think, thought, thought

See, saw, seen

 

Հիշելը վերածեք խաղի

 

Պատրաստեք խաղաքարտեր, խաղացեք գլուխկոտրուկներ և զվարճալի դարձրեք անկանոն բայերը սովորելու գործընթացը։

 

Սովորեք նախադասություններում

 

Բառերն առհասարակ ավելի հեշտ են հիշվում նախադասություններում և համատեքստում։ Այդ նպատակով բայերով նախադասություններ կազմեք, սովորեք այդպես։

 

Սովորեք երգերով

 

Երգերի միջոցով անկանոն բայերը սովորելու հարցում կօգնեն հետևյալ հասցեները՝ FluencyMC, adorable cat video։

 

Պարբերաբար աչքի անցակցրեք դրանք

 

Աչքի տակ ունեցեք անկանոն բայերն ամբողջ օրը։ Գրեք դրանք թղթի վրա, հեռախոսում, անընդհատ նայեք ու կրկնեք։

 

Խնդրեք մարկանց ուղղել ձեզ

 

Խոսեք և խնդրեք մարդկանց օգնել ձեզ։ Պարզապես վատ մի զգացեք ամեն օգնելու ու ուղղման դեպքում։ Սովորեք սխալների վրա։
 

16.07.2019

Անգլերեն