Ինչպե՞ս բարելավել անգլերենի հաղորդակցական հմտությունները

Ցանկանում եք բարելավել անգլերենի հաղորդակցական հմտություննե՞րը։ Մենք առանձնացրել եք չորս տեխնիկա, որոնք կօգնեն ձեզ ավելի ազատ զգալ անգլերեն շփման մեջ։

 

Դադարեք ասել Good և Nice, օգտագործեք հոմանիշներ

 

Հարստացրեք ձեր բառապաշարը հոմանիշներով։ Երբ հարցնում են, թե ինչպես եք կարող եք տարբեր կերպ պատասխանել՝ “I feel good,” “I feel great,” “I am so happy” կամ “I am fantastic!”։ Հոմանիշները մոտ են իմաստով, բայց նույնը չեն, կան որոշ իմաստային նրբերանգներ, և համատեքստից կախված նրանց կիրառությունը կարող է ավելի տեղին լինել։ 

 

Վերացրեք Not-ը, սովորեք հականիշներ

 

Մի ասեք “not good,” “not nice,” “not happy,” դրա փոխարեն սովորեք տվյալ բառերի հականիշները։ Օրինակ՝

happy — sad

confident — nervous

hot — cold

moving — still

 

Օգտագործեք համեմատություններ

 

Համեմատություններ կարող եք կազմել “like” կամ “as”-ի միջոցով։ Սովորեք հատուկ արտահայտություններ։ Օրինակ, եթե ուզում եք ասել շատ թեթև, ապա կարող եք ասել light as a feather, եթե ուզում եք ասել շատ տաք, կարող եք ասել hot as the sun։ Սովորեք նման կառույցներ և կունենաք ավելի հարուստ բառապաշար։ 

Light as a feather (թեթև)

Fits like a glove (լավ համապատասխանող)

Eats like a pig (շատ սոված)

Hot as the sun (շատ տաք)

Clear as crystal (ակնհայտ, պարզ)

Այցելեք նաև այս կայք՝ 100 Similes on EReadingWorksheets:

 

Կենդանություն տվեք գոյականներին

 

Սովորեք այնպիսի արտահայտություններ, որոնք առարկան նկարագրում են նրան կենդանի շունչ հաղորդելով։ Օրինակ՝

The traffic is crawling (երթևեկությունը շատ դանդաղ է (սողում է)

The wind is howling (քամին ոռնում է)

Կարող եք անգամ լինել ստեղծարար և կազմելը ձերը։ Կարող եք նաև ծանոթանալ դրանց՝ այցելելով այստեղ՝ Flocabulary:

 

10.07.2019

Անգլերեն, Ինչպե՞ս