Ինչպե՞ս բարելավել անգլերենի լսողական հմտությունները

Ցանկանում եք բարելավել անգլերենի լսողական հմտություննե՞րը։ Եկեք հետևենք այս խորհուրդներին։

 

Եղեք ակտիվ ունկնդիր, ոչ թե պասիվ

 

Կա լսելու երկու ձև՝ ակտիվ և պասիվ։ Ակտիվ ունկնդիրը կենտրոնանում է լսածի վրա և փորձում է հասկանալ լսածի իմաստը։ Պասիվ ունկնդիրը պարզապես լսում է՝ առանց հասկանալ փորձելու։

Անշուշտ, պասիվ լսողությունը ևս օգտակար է, սակայն եթե ցանկանում եք հատուկ աշխատել լսողական հմտությունների վրա, ապա պետք է կենտրոնանաք լսածի վրա, դուրս գրեք լսած բառերը, խորանաք իմաստի մեջ։

 

Դիտեք անգլերեն ֆիլմեր երկլեզու ենթագրերով

 

Դիտեք ֆիլմեր երկլեզու ենթագրերով, որոնք թույլ կտան անմիջապես որսալ անծանոթ բառն ու տեսնել դրա իմաստը։ Կարող եք անգլերեն ենթագրի օգնությամբ ճշտել լսած բառը, իսկ թարգմանությամբ՝ նրա իմաստը։

 

Խաղացեք խաղեր

 

Փորձեք խաղեր խաղալ, որոնք կօգնեն բարելավել լսողական հմտությունները։ Թեստեր արեք և խաղացեք։ Ահա նման մի քանի աղբյուր։

ESL Kids Lab: Վարժանքներ երեխաների ու սկսնակների համար։

TeachThis: Նախատեսված է դասարանների կամ խմբերի համար։

Randall’s ESL Cyber Listening Lab: Ունի թեստեր տարբեր մակարդակների համար։

 

Գուշակեք իմաստը համատեքստից

 

Փորձեք զրույցի իմաստը գուշակել խոսակցության տոնից, ժեստերից, ունեցեք բանալի բառեր, որոնք կօգնեն կողմնորոշվել։ Դիտեք հոլովակներ և մարզեք ձեր գուշակելու հմտությունները։

 

Փորձեք շփվել անգլախոս մարդկանց հետ

 

Հնարավորության դեպքում անպայման շփվեք անգլախոս մարդկանց հետ, առիթը բաց մի թողեք մասնակցելու տարբեր միջոցառումներ, որտեղ կարող է նման հնարավորություն լինել։ Աշխատեք ծանոթանալ տարբեր տեսակի անգլերեն խոսող մարդկանց հետ։ Չ՞է որ անգլերենը ևս կարող է տարբերվել՝ կախված խոսողի ազգությունից, արմատներից և այլն։

 

Հիշեք, որ չեք կարող ամեն ինչ փայլուն հասկանալ

 

Դուք սկսնակ եք, և զրույցն անբողջովին չհասկանալը նորմալ երևույթ է։ Անգամ տարիներով անգլերեն սովորող մարդիկ են դժվարանում այդ գործում։ Պարզապես ժամանակ ու ջանք տրամադրեք, և ամեն ինչ լավ կլինի։

04.07.2019

Անգլերեն, Ինչպե՞ս