Ինչպե՞ս բարելավել անգլերենի ընթերցանության և ընկալման մակարդակը

Կարդում եք անգլերեն տեքստեր, սակայն դժվարությա՞մբ եք ընկալում և հասկանում։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի քայլ, որոնց հետևելով ավելի հեշտ կընկալեք անգլերեն տեքստերը։

 

Ընտրեք ձեր լեզվի մակարդակին համապատասխան տեքստեր

 

Նախ անցեք այս թեստը և պարզեք ձեր անգլերենի կարդալու մակարդակը։ Դրանից հետո ընտրեք ձեր լեզվի մակարդակին համապատասխան տեքստ, որտեղ չպետք է լինի 10%-ից ավելի անծանոթ բառ։ Դա կարող եք հաշվել մեկ էջի տվյալներով՝ հաշվելով անծանոթ բառերը և դրանք բաժանելով ընդհանուր բառերի թվին։ 

 

Կարդացեք և բառարան պահեք

 

Շատ ճիշտ կլինի տեքստն ընթերցելիս ձեռքի տակ բառարան ունենալ։ Եթե լեզվի բարձր մակարդակ ունեք, ապա օգտվել անգլերեն-անգլերեր բառարանից։ Այդպես կընդլայնեք ձեր բառապաշարը և կսկսեք մտածել անգլերեն։

 

Ուշադրություն դարձրեք կրկնվող բառերին

 

Շատ կարևոր է բառարանում նայել հատկապես այն բառերը, որոնք հաճախ են կրկնվում տեքստում։ Շատ ձանձրալի կլինի բառարանում նայել ամեն բառ, բացի այդ այդպես ոչինչ չեք հասկանա ձեր կարդացածի ընդհանուր իմաստից։ Փորձեք գուշակել որոշ բառերի իմաստը կամ ընդգծեք անծանոթ բառերը և նայեք դրանք վերջում։ Բառերի իմաստները պարզելուց հետո ևս մեկ անգամ կարդացեք տեքստը՝ ավելի լիարժեք հասկանալու համար։

 

Պահեք քարտեր

 

Անծանոթ բառերը գրեք քարտերի վրա, պահեք դրանք ձեռքի տակ և հաճախ վերանայեք։

 

Տիրապետեք ճիշտ կարդալու կանոններին

 

Յուրքանչյուր բառ սովորելիս ուշադրություն դարձրեք դրա արտասանությանը։ Սովորեք այն ամբողջովին, այլապես ձեր մեջ այն սխալ կտպավորվի։ Լսեք արտասանությունն օնլայն բառարաններով և հաճախ կրկնեք։

 

Տեքստը բաժանեք մասերի

 

Որպեսզի տեքստը լիարժեք մարսեք, բաժանեք այն մասերի։ Կարող եք փորձել պոմոդորո մեթոդը, երբ յուրաքանչյուր 25 րոպեն մեկ ընդմիջում է արվում հինգ րոպե։

 

Դուրս բերեք տեքստի ընդանուր իմաստը

 

Պետք է կարողանաք հասկանալ, թե որն է տեքստի ընդանուր համառոտ իմաստը։ Դրա համար կարող եք ընդգծել տեքսի կարևոր մասերը, ուշադրություն դարձնել ժամանակաձևերին և ուսումնասիրել տեքստին կցված նկարները։

 

Համառոտագրեք տեքստը

 

Տեսքտի ընդանուր իմաստը հասկանալուց հետո կարող եք համառոտագրել այն՝ կարճ պատմելով տեսքտը և արտահայտելով ձեր հասկացածը։ Այդպես կվերընթերցեք այն, կհանեք կարևոր հատվածները և կսովորեք վերարտադրել ձեր մտքերը։

 

Ստուգեք ընկալման հմտությունները

 

Ձեզ ենք ներկայացնում մի քանի աղբյուր, որտեղ կարող եք պարապել և բարելավել անգլերեն տեքստերը հասկանալու մակարդակը։

 

 

Եղեք համառ

 

Եթե ցանկանում եք լուրջ արդյունքի հասնել, ապա պետք է հետևողական լինեք և ամեն օր զբաղվեք ընթերցանությամբ։ Սահմանեք հատուկ ժամեր, կարդացեք այն, ինչը ձեզ համար հաճելի է, հիշեցումներ դրեք և մի մոռացեք այդ գործողության մասին։

 

05.08.2019

Անգլերեն