Ինչպե՞ս արագ սովորել անգլերեն. գիտական մեթոդներ

Բոլորն էլ ցանկանում են լեզու սովորել հնարավորինս արագ, սակայն դա անելու համար պետք է իմանալ այն մեթոդները, որոնք կօգնենք այդ հարցում։ Գիտնականներն առաջարկում են հետևյալ մեթոդները։

 

Շատ լսեք անգլերեն

 

Միացրեք անգլերեն ֆիլմ, երաժշտություն, զրույց, աուդիոգրքեր և այլն և թող անգլերենը միշտ ձեր ականջներում լինի։ Անգամ եթե դուք այն միացրել եք և ուրիշ բանով եք զբաղվում, ուղեղն անգիտակցաբար կլանում է լսածը։ Ինչպե՞ս են երեխաները խոսում այդքան փոքր տարիքում առանց մեծ ջանքերի։ Իհարկե լսելով։ Լսելիս մենք սովորում ենք լեզվի կառույցները, ընկալում հնչյունները, քերականությունը։

 

Առանձին սովորեք հնչյունները

 

Սովորեք հնչյունները, ուշադրություն դարձրեք ձեզ համար դժվար արտասանվող հնչյուններին, ծրագրի միջոցով դանդաղեցրեք նրանց արտասանությունը և այդպես լսեք։

 

Իրար հետ ասոցացրեք բառերը

 

Բառերը հեշտ սովորելու համար պետք է դրանք իրար կապել։ Սովորեք դրանք իրար հետ կապված խմբերով, օրինակ, երբ սովորում եք «արև» բառը կապեք այն ջերմության, շոգի հետ։

 

Հիշեք կառույցը, ոչ թե կանոնները

 

Մտապահեք կառույցներ, օրինակ, անցյալ ժամանակձևը կազմելու կանոնը կարող եք հիշել նրա կառույցով բայերը հիշելով։ Նույն եղանակով կկազմեք այլ բայերի անցյալը։

Rain — Rained

Want — Wanted

Learn — Learned

Կամ, օրինակ, եթե ցանկանում եք հիշել, որ անցյալ ժամանակը կազմելիս բայի վերջին բաղաձայնը կրկնվում է, երբ բաղաձայնին հաջորդում է ձայնավոր, ապա բաղաձայն, կարող եք մտապահել հետևյալ կառույցները։

Plan — Planned

Rot — Rotted

Stop — Stopped

 

Սովորեք արտահայտություններ, այլ ոչ թե բառեր

 

Բառերը առանձին սովորելով մտապահելը շատ բարդ է, սովորեք արտահայտությունները և կապեք դրանք բառերի հետ։ Օրինակ ‘ran around’ արտահայտությունն ավելի հեշտ հիշելու համար կարող եք սովորել “I ran around the park” արտահայտությունը։

 

 

Սովորեք երաժշտության միջոցով

 

Երեխաները շատ բաներ փոքրուց սովորում են երգերի օգնությամբ, նույնն է նաև մեծերի մոտ։ Սովորեք շատ բաներ փոքրերի երգերից, շատ լսեք սովորական անգլերեն երգեր՝ ավելի մեծ բառապաշար հավաքելու համար։

03.07.2019

Անգլերեն, Ինչպե՞ս