Ինչպե՞ս անծանոթին ողջունել անգլերեն

Շատ եղանակներ կան, որոնցով կարող եք ողջունել անծանոթին անգլերեն, սակայն ձեզ ենք ներկայցանում ամենատարածված տարբերակը։

 

Ողջունել մեկին, ում երբեք չեք հանդիպել։

 

"Hi, my name is Steve. It's nice to meet you."

«Բարև, իմ անունը Ստիվ է, ուրախ եմ ծանոթության համար»։

 

Պատասխան

 

"It's a pleasure to meet you. I'm Jack."

«Հաճելի է ծանոթանալ ձեզ հետ։ Ես Ջեքն եմ»։

 

Շարունակությունը

 

"What do you do for a living?"/”What’s your profession?”

«Ինչ եք աշխատում»։/«Ո՞րն է ձեր մասնագիտությունը»։

 

Պատասխան

 

"I work at a restaurant."

«Ես աշխատում եմ ռեստորանում»։

"I'm a dentist."

«Ես ատամնաբույժ եմ»։

 

Սովորաբար մարդիկ ծանոթանալիս ասում են իրենց անունը, իսկ եթե չեն ասել, ապա կարող եք հարցնել այսպես՝

"What is your name?"

 

Չլսելու դեպքում կարող եք ներողություն խնդրել այսպես՝

"What was that again?"

"Excuse me?"

"Pardon me?"

 

03.06.2019

Անգլերեն