Ինչու՞ և ինչպե՞ս սովորել անգլերեն ֆիլմերի միջոցով

Կարծում եք, որ անգլերեն կարող եք սովորել ֆիլմերի միջոցո՞վ, դուք չեք սխալվում։ Ահա մի քանի պատճառ, թե ինչու է ավելի հեշտ սովորել անգլերեն ֆիլմերի միջոցով։ 

 

  • Ֆիլմերի միջոցով մենք լսում են իրական անգլերեն, որն անշուշտ տարբերվում է գրքային անգլերենից։ Մենք լսում ենք այն լեզուն, որով մարդիկ իսկապես խոսում են իրական կյանքում։
  • Դուք սովորում եք բառերը համատեքստում։ Եթե պարբերաբար դիտեք ֆիլմեր, օրինակ, քրեական ոլորտի մասին, դուք կսկսեք տիրապետել այդ թեմային առնչվող բառապաշարին։ Բառերը հերթով սովորելը շատ քիչ է, պետք է կարողանաք նաև կիրառել դրանք ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին։ Իսկ այդ հարցում ձեզ կօգնեն ֆիլմերը։
  • Դուք լսում եք բառերի ճիշտ արտասանությունը՝ համեմված ժեստերի լեզվով։ Կարևոր է նկատել նաև, թե ինչպես է արտասանվում  նույն արտահայտությունը տարբեր իրավիճակներում, ինչ տոնայնությամբ։ 

 

 

Իսկ հիմա պարզենք, թե ինչպես կարելի է սովորել անգլերեն ֆիլների միջոցով

 

  • Ընտրեք հետաքրքիր ֆիլմ, որն իսկապես ձերն է։ Նայեք ֆիլմը հաճույքով, որպեսզի ոչ միայն լեզվի վրա կենտրոնանաք, այլև հաճույք ստանաք այդ գործընթացից։
  • Ընտրեք ֆիլմ, որը համապատասխանում է ձեր լեզվի մակարդակին։ Սկսնակները կարող են դիտել անիմացիաներ կամ մուլտֆիլմեր։ 
  • Ընտրեք ֆիլմ, որն ունի ենթագրեր, քանի որ հետաքրքրելու դեպքում կարող եք տվյալ բառը գտնել ու նայել բառարանում։
  • Կրկնեք կարճ արտահայտությունները, օրինակ, “hell yeah!” կամ “sure thing” կամ “you betcha!”, որոնք հաճախ են օգտագործվում անգլերենում։ Այն կօգնի մարզել հիշողությունն ու արտասանական հմտությունները։
  • Դիտեք ենթագրերով և առանց դրանց։ Առաջին անգամ դիտեք ֆիլմը ենթագրերով, իսկ երկրորդ անգամ՝ առանց դրանց։ Այդպես կյուրացնեք առաջին անգամ լսածն ու կփորձեք հասկանալ զրույցն ինքնուրույն։
  • Բաց թողեք բառերն ու անցեք առաջ։ Ֆիլմ դիտելը պետք է ժամանց լինի, ուստի մի կենտրոնացեք ամեն բառի վրա, բաց թողեք ու անցեք առաջ։ Փորձեք հասկանալ ընդհանուր իմաստը։

 

Դե ինչ, կարծում ենք այս ուղեցույցն ինչ-որ չափով կօգնի ձեզ բարելավել անգլերենի հմտությունները։

24.07.2019

Անգլերեն