Երեխաները կարող են լեզու սովորել դեռ մոր արգանդում

Երեխաները սկսում են լեզու սովորել, երբ նրանք դեռ մոր արգանդում են գտնվում։ Այդ մասին վկայում են Acta Paediatrica-յում հրապարակված ուսումնասիրությունները։

Ըստ հետազոտության՝ հղիության վերջին 10 շաբաթում երեխաները լսում են իրենց մայրիկներին։ Իսկ ծնունդից մի քանի ժամ հետո նրանք կարող են ցույց տալ մոր արգանդում սովորածը՝ տարբերելով մայրենի ու օտար լեզուները։

Դա նրանք կարողացել են ապացուցել ծծակը ծծելու ժամանակի միջոցով։ Երեխաներն ավելի շատ էին ծծակ ծծում օտար լեզու լսելիս և ավելի քիչ՝ մայրենի լեզուն լսելիս։

Հետազոտողները սա իսկական հրաշք են համարում և հորդորում մայրերին ուշադիր լինել հղիության ընթացքում երեխայի հետ զրույցներին։

 

 

27.05.2019

Անգլերեն