Արտահայտություններ միրգ ու բանջարեղենով, որոնք այլ իմաստ են արտահայտում

Ձեզ ենք ներկայացնում այսօրվա անգլերեն արտահայտությունները, որոնցում պարունակվում են մրգեր ու բանջարեղեն, սակայն դրանք ոչ մի կապ չունեն արտահայտության ընդհանուր իմաստի հետ։

 

A bad egg - վատ արարքներ անող մարդ, վտանգավոր մարդ

Be careful around Mark; he is a bad egg.

Զգույշ եղիր Մարկի հետ, նա վտանգավոր է։

 

A watched pot never boils - երկար սպասել ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի

 

An apple a day keeps the doctor away - ցույց է տալիս, թե որքան օգտակար է խնձորն առողջության համար

 

Apple of my eye - աչքի լույս, սիրելի մարդ

My wife, Cate, is the apple of my eye. 

Կինս՝ Քեյթը, աչքիս լույսն է։

 

Bigger fish to fry - մտածելու ավելի կարևոր բան ունենալ

I don’t care about the small house job, I’ve got bigger fish to fry. 

Ինձ համար միևնույնն են փոքր տնային գործերը, ես ավելի կարևոր գործեր ունեմ։

 

Bread and butter - օրվա հաց, ապրուստ

I earn my bread and butter as a Computer programmer.

Ես իմ ապրուստը վաստակում եմ համակարգչային ծրագրավորող լինելով։

 

Bring home the bacon - գումար վաստակել, տուն պահել

My father is very busy working to bring home the bacon.

Հայրս շատ զբաղված է աշխատանքում, որպեսզի պահի տունը։

 

Bun in the oven - հղի լինել

I presently have two kids and another bun in the oven.

Ես ներկայումս երկու երեխա ունեմ, իսկ մյուսով հղի եմ։

 

Butter him / her up

My husband doesn’t want to go on vacations, but maybe if I butter him up, he will change his mind.

Ամուսինս չի ցանկանում արձակուրդ գնալ, բայց եթե համոզեմ նրան, նա կփոխի որոշումը։

 

Buy / bought a lemon - անպիտան, անորակ բան գնել

The car I bought is such a lemon.

Գնածս մեքենան թափելու բան է։

19.07.2019

Անգլերեն