Աուդիո և վիդեո աղբյուրներ՝ բարելավելու անգլերենի լսողական հմտությունները

Անգլերեն իմանալն առանց լսողական հմտություններ ունենալու, կարելի է ասել բանի պետք չէ։ Եթե չեք կարող լսել ու հասկանալ, ապա ու՞մ հետ պետք է խոսեք։ Այդ նպատակով ձեզ ենք առաջարկում լավագույն աուդիո աղբյուրները, որոնց միջոցով կբարելավեք անգլերենի լսողական հմտությունները։

 

Ինչպե՞ս լինել լավ ունկնդիր

 

Լավ ունկնդիր լինելու համար կարևոր է մի քանի պայման՝

 

  • Ուշադրություն դարձրեք լսելու նպատակին։ Երբեմն մենք լսում ենք որևէ բան հասկանալու համար, երբեմն՝ որևէ տեղեկատվություն գտնելու, երբեմն էլ պատասխաններ նշելու համար։ Յուրաքանչյուր նպատակ պահանջում է առանձնահատուկ ջանք։
  • Լսեք ավելին, քան պարզապես բառերը։ Ուշադրություն դարձրեք նաև արտասանությանը, խոսողի ակցենտին, տոնայնությանը։ Սա կօգնի բարելավել նաև խոսակցական հմտությունները։ 
  • Պարզեք ձեր թույլ կողմերը։ Հասկացեք, թե լսելիս ինչ հարցերում եք դժվարանում և կենտրոնացեք դրանց վրա։
  • Մաքսիմալ օգտվեք աղբյուրից։ Աշխատեք լսելուց հետո անել բոլոր պահանջվող վարժությունները և ավելի քիչ սխալներ կանեք։

 

Դե ինչ, հիմա եկեք ծանոթանանք այն աուդիո և վիդեո աղբյուրներին, որոնք կօգնեն մեզ պարզել մեր անգլերենի մակարդակը։

 

Exam English Listening Test

Սա կարճ՝ 20 րոպեանոց թեստ է՝ բաղկացած 15 հարցից։ Թեստն անցնելուց հետո դուք կգնահատվեք և կստանաք ձեր մակարդակը։ 

 

Oxford Online English Listening Level Test

Եվս կարճ թեստ է՝ բաղկացած 24 հարցից և կրկին կօգնի պարզել անգլերենի մակարդակը։  

 

Անգլերենի մակարդակը պարզելուց հետո կարող եք կատարել համապատասխան լսումներ։

 

TalkEnglish Listening Lessons

Այստեղ կգտնեք կարճ՝ 16 վայրկյանանոց ֆայլեր և պետք է պատասխանեք հարցերին։

 

Cambridge English Listening Activities

Այստեղ կգտնեք ինչպես երկար, անպես էլ կարճ հոլովակներ, գտեք ձեզ հարմար տարբերակը և լսեք։

 

Այլ աղբյուրներ՝

ELLLO Audio Lessons

Zapp! English Listening Lessons

Agenda Web Listening Exercises

 

25.07.2019

Անգլերեն